HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Դեկտեմբերի 11-ին, 15-ին հանրապետության շրջանների զգալի մասում, 12-ի գիշերը, 14-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հյուսիս-արևելյան է՝ 5-10 մ/վրկ: Դեկտեմբերի 11-ին, 15-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին՝ մերկասառույց, առանձին հատվածներում՝ մառախուղ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 11-ին գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով, ցերեկը՝ նույնքանով կնվազի, 14-15-ին հատկապես ցերեկը կնվազի 4-5, արևելյան շրջաններում 9-11 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 11-ին, 15-ին, 14-ին՝ երեկոյան ժամերին սպասվում են տեղումներ, 12-13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter