20 տարվա ընթացքում ՍԵՄՐԱ-ն 12 մլն եվրոյի աջակցություն է ցուցաբերվել Հայաստանում առողջապահական ծրագրերին
Դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի հանդիպումը ՍԵՄՐԱ (Fondation Suisse pour les enfants atteints de maladies rénales en Arménie) հիմնադրամի նախագահ և փոխնախագահ, Շվեյցարիայի պետական խորհրդի խորհրդական Կլոդ Հեշի և պրոֆեսոր Ժան Պիեռ Բեռնհարդի հետ:
Հանդիպման ընթացքում ՍԵՄՐԱ-ի նախագահը նշեց, որ հիմնադրամի ստեղծման համար հիմք և շարժառիթ է եղել 24 տարի առաջ հենց այս օրը` Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Շառլ Ազնավուրի կողմից Հայաստանին սատարելու կոչը և աջակցության նախաձեռնությունները: 2012թ. Շառլ Ազնավուրի` հիմանդրամի պատվավոր անդամ դառնալը նոր լիցք հաղորդեց հիմնադրամի գործունեությանը` ոգևորելով բազմաթիվ նվիրատուներին և այսպիսով խթանելով հիմնադրամի միջոցների ավելացմանը:
Շառլ Ազնավուրը շնորհակալություն հայտնեց հիմնադրամին և դրա բոլոր անդամներին Հայաստանին ցուցաբերած աջակցության համար և կարևորեց հիմնադրամի հետագա արդյունավետ գործունեությունը Հայաստանում:
ՍԵՄՐԱ հիմնադրամը ստեղծվել է 1988թ. երկրաշարժից հետո` դրսևորելով Շվեյցարիայի համերաշխությունը հայ ժողովրդին: Ավելի քան 20 տարվա ընթացքում մոտ 12 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել Հայաստանում մանկական առողջապահական ծրագրերին: Հիմնադրամի միջոցով իրականացվում են Ժուրա կանտոնի կողմից Հայաստանի երեխաներին աջակցության ծրագրերը, այդ թվում` համագործակցությունը կանտոնի առողջապահության, համագործակցության և կրթության ծառայությունների և Երևանի մանկաբուժության կենտրոնի միջև: ՍԵՄՐԱ հիմնադրամի շրջանակներում իրականացվում են ծրագրեր նաև Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնի հետ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել