Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիան
Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությունների շրջանակում դեկտեմբերի 13-15-ը Հայաստանում կլինի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիան:
Նա Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքական առաջնորդների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննության կառնի մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցերը:
Պետքարտուղարի փոխտեղակալ Մելիան ԱՄՆ արտքին գերատեսչության այն պաշտոնյան է, ով պատասխանատու է ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերով Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում:
Լուս.՝ www.cipe.org-ից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել