HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Դավաճանության մեջ մեղադրվողների ծնողների նստացույցը

«Արդեն 5 օր է, ինչ կանգնած ենք ՀՀ նախագահի նստավայրի առաջ՝ պահանջով, որ մեր որդիների՝ ազգի դավաճանության մեջ մեղադրվող Աշոտ Չտրկյանի և Ռոմիկ Մաթևոսյանի գործը վերաքննեն: Մենք բողոքելով հասել ենք մինչև վճռաբեկ դատարան, սակայն չենք կարծում, որ վճռաբեկ դատարանի որոշումը կտարբերվի նախկին ատյանների որոշումից, քանի որ վերաքննիչ դատարանը, որը պարտավոր էր գործը վերաքննել, այսինքն՝ նոր քննություն անցկացներ, տառացիորեն կրկնել է առաջին ատյանի դատարանի մեղադրական որոշումը: Դատախազությունը մինչև հիմա չի կարողացել ապացուցել մեր որդիների մեղքը, սակայն անհիմն մեղադրանքներով նրանց դատապարտել է 10 տարվա ազատազրկման մի բանի համար, որ նրանք չեն արել: Մենք արդեն շուրջ 28 նամակ ենք ուղարկել ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին, վարչապետին, բայց ապարդյուն»,- հայտարարեցին նախագահական նստավայրի դիմացի մայթում նստացույց անող Անահիտ Չտրկյանը և Թամարա Մաթևոսյանը, որոնց որդիները մեղադրվում են պետական դավաճանության մեջ:

«Հեռուստատեսությամբ վախենում են ցուցադրել «դավաճաններին», դատերի ժամանակ եթե նույնիսկ ներկա են լինում լրատվամիջոցներ, հետո որևէ լուսաբանում չենք տեսնում այս գործով: Չգիտեմ, երևի ԱԱԾ-ից են վախենում»,- ասաց Աշոտի մայրը՝ Անահիտը:

«Հայաստանի դատական ատյաններով մենք դեռ կարող ենք մինչև վերջ գնալ, բայց ահա եվրոպական դատարաններ դիմելու համար ստիպված ենք լինելու հաստափոր գրքերից կազմված այս գործը թարգմանել անգլերենով. մենք աշխատավարձով ապրող մարդիկ ենք, և հայտնի չէ, թե ինչպես ենք միջոցներ հայթայթելու մեր արդար պահանջը եվրադատարաններին ներկայացնելու համար»,- հավելեց Ռոմիկի մայրը՝ Թամարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter