«Հրապարակ». Արամ Հարությունյանը նշանակել է Խոսրովի արգելոցի տնօրենին՝ չսպասելով մրցույթի արդյունքներին
Երեկ «Հրապարակը» տեղեկացավ, որ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակել Հրաչ Հովակիմյանին, ով նորից ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորյալն է: Ուշագրավն այն է, որ, չսպասելով տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթի արդյունքներին, նախարարը միանգամից նշանակում է արել:
Այս անձը նախկինում զբաղեցրել է անտառտնտեսության ղեկավարի պաշտոնը, և Արգամիչը նպատակահարմար է համարել, որ նա պետք է դառնա Խոսրովի անտառի հսկիչը, որտեղ տարածքներ ունեն իր խնամի Գագիկ Ծառուկյանն ու Ռոբերտ Քոչարյանը:
Հապշտապ նշանակումը պայմանավորված է Տիգրան Սարգսյանի բացակայությամբ, քանի որ նախկին տնօրինացուի՝ Նոնոյի նշանակման ձախողման հարցում դերակատարում է ունեցել վարչապետը, ով ոչ թե Խոսրովի արգելեցով է մտահոգ, այլ Հովիկ Աբրահամյանի պրոտեժեներին է դեմ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել