HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». փոշմանելու չունի

Շաբաթ օրը տեղեկություն տարածվեց, որ տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումը, որից հետո իշխանական շրջանակներում սկսեցին խոսել, թե ԲՀԿ նախագահը փոշմանելու է և նախագահի թեկնածու չի առաջադրվելու: Նման լուրեր հայտնվեցին նաև կայքերում:

Երեկ, երբ «ՀԺ» թղթակիցը Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից մեկնաբանություն է խնդրել Ծառուկյանի փոշմանելու մասին լուրերի վերաբերյալ, ստացել է հետևյալ պատասխանը. «Պարոն Ծառուկյանը երբեք չի էլ հայտարարել, որ առաջադրվելու է, և համապատասխանաբար, նաև փոշմանելու վերաբերյալ խոսակցություններն ընդամենը լրատվամիջոցների կողմից շրջանառության մեջ դրված վարկածներ են. ընդամենը՝ ոչ ավելին: Եթե մարդը չի հայտարարել, որ առաջադրվելու է, բնականաբար, ինչպե՞ս կարող է հայտարարել, որ փոշմանել է: Կհայտարարի, երբ ամեն ինչ պարզ կլինի»:

Երեկ երեկոյի դրությամբ ԲՀԿ նախագահի կողմից դեռ որևէ հայտարարություն չէր արվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter