
«Չորրորդ ինքնիշխանություն». մեզ միայն մզկիթն էր պակաս
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է Դալմայի այգիներում կառուցել «Նոյլենդ» անունով զբոսաշրջության կենտրոն: Այնտեղ կկառուցվեն նաև քրիստոնեական եկեղեցի, մզկիթ, բուդդայական տաճար և հրեական սինագոգ:
«ՉԻ» - Դալմայի այգիներում մզկիթ կառուցելն, իհարկե, ազգափրկիչ գաղափար է: Ոչ Գյումրին նավահանգիստ դարձավ, ոչ Դիլիջանը՝ տարածաշրջանային ֆինանսական կենտրոն, գուցե հաջողվի Երևա՞նը դարձնել համաշխարհային կրոնների մայրաքաղաք:
Համ էլ ահագին փող կաշխատեն: Վերջին հաշվով, հազիվ թե Հայ առաքելական եկեղեցին մզկիթի շինարարությունից ատկատ ստանալը մեղք համարի (սինագոգի շինարարությունից հազիվ թե հաջողվի ատկատ ստանալ):
Ինչ վերաբերում է բուդդայական տաճարին, ապա այս մասով լրացուցիչ ներդրումների կարիք չի զգացվի: Սամվել Ալեքսանյանի տունը հենց Դալմայի այգիների մոտ է և շատ նման է բուդդայական տաճարի: Այնպես որ կարելի է «հանրային գերակա շահի» անվան տակ վերցնել նրա տունը, և ինչպես ընդունված է Հայաստանում, փոխարենը երկու սենյականոց բնակարան տալ Չարբախում:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել