Գյումրեցի միայնակ մայրերը գումար են վաստակում՝ ուրիշների բնակարաններում աշխատելով (տեսանյութ)
Գյումրիում տիրող համատարած գործազրկության, անօթևանության և աղքատության պայմաններում առավել ծանր է մանկահասակ երեխաներ ունեցող միայնակ մայրերի ընտանիքների վիճակը:
«Շիրակ կենտրոնի» դիտարկումները ցույց են տալիս, որ միայնակ մայրերն իրենց ընտանիքների գոյությունը պահպանում են հիմնականում տարբեր անձանց բնակարաններում աշխատելով և նույնիսկ հեռավոր գյուղերում այս կամ անհատի անասուններին պահելով ու միայնակ մեծահասակներին խնամելով:
«Շիրակ կենտրոնի» պատրաստած այս տեսանյութում երկու որդիների միայնակ մայր Զոյա Սիմոնյանը պատմում է իր ընտանիքի ապրելու հիմնական միջոցների մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել