HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարությունը՝ Հրաչյա Հովակիմյանի նշանակման մասին

ՀՀ բնապահանության նախարար Արամ Հարությունյանի 335-Ա հրամանով 2012թ. դեկտեմբերի 10-ին Հրաչյա Հովակիմյանը ժամանակավորապես նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում՝ մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված մրցութային կարգով տնօրենի նշանակումը:

Նշանակումը կատարվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մաս, ՀՀ կառավարության 2002թ. մայիսի 30-ի N925 որոշմամբ հաստատված «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի կանոնադրության 19-րդ կետով և Հրաչյա Հովակիմյանի անձնական դիմումի հիման վրա:

Հրաչյա Հովակիմյանը աշխատել է.

1992-1994թթ. Խոսրովի պետական արգելոցում որպես պահպանության գծով փոխտնօրեն

1994-2004թթ. Ղեկավար պաշտոններ «Հայանտառ» պետական ձեռնարկությունում

2004թ. ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ

2006-2007թթ. ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական

2007-ից զբաղվել է մասնավոր գործունեությամբ:

Հրաչյա Հովակիմյանը 1983-1988թթ. սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում և ստացել տնտեսագետի որակավորում:

Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
11 դեկտեմբերի, 2012թ.

 

Մեկնաբանություններ (2)

lulu
PARZ E.HRACHY AGVAN HOVSEPYANI MERDZAVORN E.NRA KINN EL DATAXAZI HOVANAVORUTYAMB NSHANAKVEC AJAPNYAKUM MANKAPARTEZI TNOREN.TIROJY TERN E TANUM,ANTERIN GELY...
LULU
U LAV ENQ HISHUM,VOR NAXORD ANGAM NA AZATVEC ASHXATANQIC U MI KERP PRCAV DATVELUC I SHNORHIV DATAXAZI.ISK TE INCHU? KARCUM EM,PARZ E.XOSQY MEC POXERI YURACMAN MASIN E...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter