Երկլեզու ուսուցման համակարգը` Ջավախքի դպրոցներում
Ոչ վրացական դպրոցների I – VI դասարաններում ուսուցումը տարվում է երկլեզու՝ բիլինգվալային համակարգով։ Դպրոցական բոլոր առարկաները, բացառությամբ լեզվի և գրականության, դասավանդվում են կեսը մայրենի, կեսը վրացերեն լեզուներով։ Ուսուցման այդ համակարգը ինչպե՞ս ընդունեցին Ախալքալաքի դպրոցներում և ի՞նչ հիմնախնդիրներ են ծագում ուսուցման գործընթացում:
Ընթացիկ ուսումնական տարում Ախալքալաքի դպրոցների բոլոր I – VI դասարաններում ներդրվեց ուսուցման երկլեզու համակարգը։ Դասագրքերում նյութը մասնակիորեն տրված է հայերենով, մասնակիորեն էլ` վրացերենով։
Դպրոցներում երկլեզու ուսուցման գործընթացի մասին զրուցեցինք այն ուսուցիչների հետ, ովքեր դասավանդում են վերոնշյալ համակարգով։ Մենք հանդիպեցինք հինգ տարբեր առարկաների և տարբեր դպրոցների ուսուցիչների, թեպետ նրանց խնդրանքով չենք նշում նրանց անուն-ազգանունները։
Բնագիտության ուսուցիչն ասաց, որ սույն մեթոդը չեն կարողանում լրիվությամբ օգտագործել, քանի որ նույնիսկ մեթոդական ձեռնարկ չունեն։ «Մի առարկայի ծրագիրը տարբեր դասարաններում հաճախ կրկնվում է։ Նպատակը մեկն է՝ աշակերտներին սովորեցնեն անընդհատ կրկնելով։ Շատ թեմաներ ծրագրից դուրս են մնում, արդյունքում տուժում են այն աշակերտները, ովքեր լավ են սովորում, - ասաց նա և հավելեց, որ դուր չի գալիս նաև թեստերի սկզբունքով աշակերտներին ստուգման կարգը։ -Աշակերտը միավորները ստանում է 1/4 հավանականությամբ։ Դրանով ստացվում է, որ երեխան ոչ թե մտածում է, այլ «խեր-շըռ-Աստված» սկզբունքով ընտրում է պատասխանը»։
Աշխարհագրության մասնագետը գտնում է, որ այդ համակարգը հիմնախնդիրներ է առաջադրում ինչպես աշակերտին, այնպես էլ ուսուցչին. «Ոչ մենք ենք կարողանում դասավանդել, ոչ էլ աշակերտներն են ընկալում։ 5-րդ դասարանի աշակերտը ինչպես է անմիջականորեն ընկալելու տերմինները վրացերեն։ Աշխարհագրությունում ամեն ինչ աղբյուրների վրա է հիմնված, 5-րդ դասարանի աշակերտը ինչպե՞ս է օգտվելու այդ աղբյուրներից։ Կոնկրետ դաս չկա, շատ դժվար է, եղածի կեսն էլ վրացերեն է։ Վրացերեն նյութին էլ հայերեն բացատրություն է, իբրև 30 տոկոս վրացերեն է: Ամեն ինչ իրար է խառնվել»։

Պատմության ուսուցիչը բողոքում է, որ ինքը վրացերեն չի հասկանում, երեխային ինչպես է բացատրելու։ Նրա խոսքերով, եթե հին դասագրքերից չօգտվի, ապա աշակերտներին ոչինչ սովորեցնել չի կարողանա. «Վրացական բառերը թարգմանում եմ բառարանի միջոցով, իսկ տեքստերը չեմ կարողանում։ Վրացերեն չգիտեմ, այս տարիքում որքան էլ սովորեմ, միևնունն է, լեզուն այնպես յուրացնել չեմ կարողանա, որ աշակերտին առարկան լիարժեք կարողանամ բացատրել։ Պաշտոնապես դասավանդում եմ այս դասագրքով։ Դասերը հանձնարարում եմ այդ դասագրքով, բայց բացատրում եմ նախորդ տարվա կամ ավելի հին դասագրքերով։ Թե չէ, բան չես կարող սովորեցնել այս ծրագրով»։
Մաթեմատիկայի ուսուցչի խոսքերով, երկլեզու համակարգի ներդրումից հետո աշակերտները ավելի հաճախ են անպատրաստ դպրոց գալիս. «Օրինակ` մաթեմատիկայի դասագրքում վարժությունները գրված են վրացերեն։ Դասի ընթացքում թարգմանում ենք։ Եթե տնային հանձնարարություն եմ տալիս, բայց պահանջը չեմ թարգմանում, երեխաները խնդիրը չեն լուծում։ Տանը երեխաներին դասերը պատրաստելիս ծնողներն են օգնում։ Բնական է, եթե ոչ ծնողը և ոչ էլ աշակերտը լեզուն չգիտեն, արդյունքում աշակերտը դպրոց է գալիս անպատրաստ»։
Տարրական դասարանի ուսուցչի խոսքերով, այդ համակարգի պատճառով ծրագրավորված թեմայի դասավանդումը դասի ընթացքում չեն հասցնում։ «Տանը ամեն օր նախապատրաստվում եմ, թարգմանում եմ անհասկանալի բառերը։ Այս տարիքում վրացերեն սովորելը դժվար է։ Սովորում եմ, կարծում եմ կհիշեմ, սակայն դասի ժամանակ մոռանում եմ։ Դասի վարումը վրացերենով և հայերենով դանդաղեցնում է դասի ընթացքը, շատ բան էլ երեխաներին չենք հասցնում բացատրել, սակայն ի՞նչ կարող ենք անել»,- ասաց նա։
Այսպիսինն է ուսուցիչների կարծիքը բիլինգվալային ուսուցման կապակցությամբ մեթոդի ներդրումից երեք ամիս հետո։ Յուրաքանչյուր կրթական նոր ծրագիր ունի իր առավելություններն ու թերությունները: Սակայն հստակ է մի բան՝ այսպես սերունդ է կրթվում:
Աղունիկ Այվազյան
Ախալքալաք
«Հարավային դարպաս»

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել