Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Դեկտեմբերի 12-13-ը, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին, 16-ի գիշերը շրջանների զգալի մասում, 16-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է ձյուն:
Քամին հյուսիս-արևելյան է՝ 2-7 մ/վրկ: Դեկտեմբերի 14-16-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Լեռնային շրջաններում և լեռնանցքներում կդիտվի բուք, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում մառախուղ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-16-ը հատկապես ցերեկը կնվազի 7-9, արևելյան շրջաններում 10-13 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 12-13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ի ցերեկը սպասվում է ձնախառն անձրև, 15-ին, 16-ին՝ ձյուն:
Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել