HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջոն Հեֆերն. «Հայաստանն առաջինն է ԱՊՀ երկրների շարքում մեկ շնչին բաժին ընկնող գյուտերի դիմումների թվով»

«Երբ ժամանեցի Հայաստան, պատկերացում անգամ չունեի, որ այնտեղ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն այդքան հաջողություններ է արձանագրում»,- այսօր՝ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ստենդֆորդ համալսարանում ընթացքող «ԱրմԹեք 2012» համաժողովի ժամանակ, ասել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

Նրա խոսքով՝ Հայաստանի ապագայի բանալին ստեղծագործական միտքն է:

«ԱՄՆ առևտրի նախարարությունը, օգտագործելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշ տվյալներ, ուսումնասիրություն է հրապարակել, որի համաձայն՝ Հայաստանն առաջինն է ԱՊՀ երկրների շարքում մեկ շնչին բաժին ընկնող գյուտերի դիմումների թվով»,- ասել է Ջոն Հեֆերնը:

Նա համոզմունք է հայտնել, որ այդ գյուտերը կարող են իրենց արժանի տեղը գտնել մարդասիրական և կոմերցիոն ձեռնարկություններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter