HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ կառավարության և ամերիկյան ՏՏ ընկերությունների միջև ստորագրվել են համագործակցության հուշագրեր

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ստենդֆորդ (Stanford) համալսարանում վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ աշխատանքներն է շարունակում «ԱրմԹեք 2012» համաժողովը:

Այսօր համաժողովի ներկաներին ողջունել են «Սինոփսիս» ընկերության փոխնախագահ Ջոն Չիլթոնը, «Ինթել» ընկերության փոխնախագահ Ջոն Դայվիսը և «Դ-Լինք» ընկերության փոխնախագահ Թոմաս Հանգը:

Համաժողովի շրջանակներում ՀՀ կառավարության և «Ինթել» ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում գիտահետազոտական կենտրոն հիմնելու մասին: Իսկ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության և ՀՀ կառավարության միջև ստորագրվել է Հայաստանում չիպերի գործարան հիմնելու մասին հուշագիր: ՀՀ կառավարության կողմից հուշագիրը ստորագրել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Այնուհետև Տիգրան Սարգսյանը հանդիպել է Սիլիկոնյան Հովտում աշխատող հայազգի երիտասարդ մասնագետների հետ, որոնցից շատերն ունեն սեփական փոքր և միջին բիզնեսներ, մի մասն էլ աշխատում է հանրահայտ ՏՏ ձեռնարկություններում:

Երիտասարդները վարչապետին տեղեկացրել են, որ իրենք համախմբվել են մի նախաձեռնության շուրջ, որի նպատակն է ստեղծել ցանց՝ ՏՏ ոլորտում ներգրավված երիտասարդ մասնագետների միջև: Ցանցում առայժմ ներգավված է հիմնականում ամերիկաբնակ 200 մասնագետ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter