
Զոհվել է Արցախյան ազատամարտի հերոս գնդապետ Մավր Օհանյանը
Դժբախտ պատահարի հետևանքով զոհվել է Արցախյան ազատամարտի հերոս գնդապետ Մավր Օհանյանը։
Մավր Օհանյանը սկզբից մինչև հրադադարի պահը մասնակցել է Արցախյան ազատամարտին:
Նա Արցախի Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հիմնադիրներից և Մոնթե Մելքոնյանի հետ միասին մեր Սուրբ Հայրենին ազատագրած հրամանատարներից է:
Հայոց բանակի կազմավորումից հետո Մավր Օհանյանը տարբեր հրամանատարական պաշտոններ է զբաղեցրել' իրեն բնորոշ արիությամբ ու նվիրվածությամբ հսկելով մեր Հայրենիքի սահմանները, որի շատ հատվածներ վերագծվել են նրա ոգու և բազկի զորությամբ:
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը խոր վշտով ցավակցում է արիասիրտ հայկազուն հրամանատարի հարազատներին, մտերիմներին ու մարտական ընկերներին և կոչ է անում արժանի լինել նրա անմար հիշատակին:
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբ
Մավր Օհանյանն 1-ին լուսանկարում կենտրոնում է, 2-րդ լուսանկարում՝ առաջին շարքում աջից երկրորդը
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել