HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Հաշտության համաձայնություն՝ «Նովոյե վրեմյա» թերթի դեմ գործով

Դեկտեմբերի 3-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռեց կարճել նախկին ռազմական օդաչու, «Արմավիա» ավիաընկերության շտաբի ղեկավար Միքայել Անդրեասյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելու և նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարելու մասին հայցն ընդդեմ «Նովոյե վրեմյա» օրաթերթի խմբագրություն ՍՊԸ-ի և հաստատել հաշտության համաձայնությունը հետևյալի մասին.

«Պատասխանողը պարտավորվում է սույն հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատվելու պահից` մինչ վճռի օրինական ուժի մեջ մտնելը, հրապարակել «Можно долго обманывать не многих, можно не долго обманывать многих. Нельзя безконечно обманывать всех» հոդվածը, որում հայցվորը հայտնել է իր դիրքորոշումը վիճարկվող «Ну а тем, кому выпало жить...» վերտառությամբ  հոդվածի վերաբերյալ:

Հայցվորը, միաժամանակ, պարտավորվում է սույն հաշտության համաձայնագիրը հաստատվելուց հետո նույն պահանջով և հիմքով դատարան հայց չներկայացնել։ Պետական տուրքը 40 000 ՀՀ դրամի չափով պետք է վճարի հայցվորը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter