HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում Էստոնիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պրիիտ Տուրկը:

Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում դեսպանը կանի ամեն հնարավորը հայ-էստոնական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ու զարգացման գործում իր զգալի ներդրումն ունենալու համար:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցության զարգացումը և պատրաստ է փոխշահավետ հիմունքներով առաջ մղել երկկողմ քաղաքական երկխոսությունը:

Հայ-էստոնական հարաբերությունների զարգացման տեսանկյունից զրուցակիցները կարևորել են տարբեր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter