HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մերձավանցիները կեղծանունով նամակ են գրել գլխավոր դատախազին

«Հայտնում ենք Ձեզ Մերձավանի գյուղապետ Լեւոն Գրիգորյանի՝ տարիներ շարունակ գործող կոռուպցիոն գործերի մասին»,- այս բովանդակությամբ նամակ «Հետքի» խմբագրությունը ստացել է Արմավիրի մարզի Մերձավան գյուղի «մի խումբ բնակիչների» անունից: Այդպես էր ստորագրված 2 էջանոց նամակը, որտեղ շարադրված են գյուղապետի անձի հետ կապված մի շարք ապօրինություններ:

Ըստ նրանց` Լեւոն Գրիգորյանը, 15 տարի ղեկավարելով համայնքը եւ օգտվելով այն առիթից, որ համայնքի հողերը սեփականաշնորհված չեն, քանի որ  նախկինում պատկանում էին գիտահետազոտական ինստիտուտներից մեկին, անօրինական ճանապարհներով, իր աշխատակազմի ղեկավարի հետ, առանց ավագանու անդամների իմացության, դրանք վաճառել է եւ գումարները գրպանել:

Նամակագիրների ասելով՝ գյուղապետը, մոտ լինելով կադաստրի նախկին եւ ներկայիս պետերի հետ, հողերը վաճառել է հիմնականում պաշտոնյաներին` նախարարների, քաղաքապետների եւ այլոց: «Ոչ մի գյուղացի չի գնել այդ հողերից, որովհետեւ տեղյակ չեն եղել»,- գրում են մերձավանցիները: Նամակում նաեւ գրված է, որ գյուղի չգործող մշակույթի տան համար գյուղապետը պահում է այնպիսի հաստիքներ եւ գումարները գրպանում, ինչպիսիք են, օրինակ, դռնապահ, հավաքարարներ, չգործող խմբերի ղեկավարներ եւ այլոք:

Նամակագիրները մտահոգություն են հայտնում, որ գյուղապետարանի «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան ստացման օրվանից  գյուղապետի որդին` Պայքար Գրիգորյանը, օգտագործում է որպես սեփական ավտոմեքենա, մինչդեռ նա ունի 50.000 դոլար արժողության «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:

Ըստ նրանց` մինչեւ գյուղապետ դառնալը Լեւոն Գրիգորյանը ապրել է վարձով, իսկ հիմա, բացի իր սեփական տնից՝ երկհարկանի տուն է կառուցել եւ վաճառել 180.000 դոլարով: «Ունի քարի արտադրամաս, որտեղ կա շուրջ 20 հաստոցից ավելին: Մեկ հաստոցի արժեքը 30-40 ԱՄՆ դոլար է: Գնացեք, հանրապետության քարի բոլոր արտադրամասերը միասին այդքան կուտակված քարեր չունեն, որքան իր արտադրամասում է»,- գրված է գյուղացիների նամակում: Նրանց հաշվարկով՝ գյուղապետին պատկանող արտադրամասում 100 ավտոմեքենայից ավել քար կա:

Ըստ նրանց`  1 բեռնատար ավտոմեքենայի քարն արժե 100.000 դրամ:

«Ինքներդ հաշվեք այս գումարները, եւ նա ամեն տարի այդքան քար է բերում միանգամից: Իսկ դեկտեմբեր-հունվար ամիսներին 5 հեկտարից ավել բազալտի քարի հանք է գնել: Հարց է առաջանում, որտեղի՞ց այդ փողերը նախկինում վարձով ապրողի մոտ,- հարց են տալիս նամակագիրները, եւ իրենք էլ պատասխանում:- Դրանք բոլորը համայնքի փողերով են արվում»:

Նամակագիրները փաստում են, որ գյուղապետ Գրիգորյանը ,մոտ լինելով Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ, իրեն «անձեռնմխելի» է համարում:

«Քարի արտադրամասի կողքի շենքում ապրում են Բաքվից եկած փախստականներ: Գյուղապետն այնքան ագահ է, որ այդ փախստականների առաջին հարկը գրավեց եւ իր տղայի համար, որն իբրեւ արտադրամասի տնօրեն է, օֆիս սարքեց: Մինչեւ ե՞րբ են շարունակվելու այս չքավոր ժողովրդի առաջ այդպիսի անօրինականությունները»,- նամակը եզրափակում են բնակիչները:

Գյուղապետ Լեւոն Գրիգորյանը, տեղեկանալով վերոնշյալ նամակի մասին, անակնկալի չեկավ: Պարզվում է՝ մոտ 2 շաբաթ առաջ նույնաբովանդակ նամակի հետքերով համայնքապետարանում ստուգումներ եւ հարցաքննություններ են իրականացրել ոստիկանության Էջմիածնի քննչական բաժնի աշխատակիցները:

Գյուղապետը տեղեկացրեց, որ Մերձավանի «մի խումբ բնակիչները» վերը նշված հարցապնդումներով նամակ ուղարկել են նաեւ ՀՀ գլխավոր դատախազին: Այնտեղից նամակը ուղարկվել է Արմավիրի մարզի դատախազություն, որտեղից էլ` ոստիկանության քննչական բաժին: Դատախազությանը հասցեագրված նամակի ծրարի վրա նշված է եղել «Պ. Սարգսյան»: Պետրոս Սարգսյան է գրված նաեւ «Հետքին» ուղղված նամակի ծրարի վրա: Լ. Գրիգորյանի ասելով՝ Պետրոս Սարգսյան անուն-ազգանունով գյուղում երկու բնակիչ ունեն` պապ ու թոռ: Էջմիածնի ոստիկանության քննիչները երկուսին էլ կանչել, քննել են, բայց նրանք նամակից տեղյակ չեն եղել: Գյուղապետն ասում է, որ իրեն շատ հետաքրքիր է, թե իրականում ով է թաքնված Պետրոս Սարգսյան անվան հետեւում:

Լեւոն Գրիգորյանը կասկածում է, թե «մի խումբ բնակիչներն» իրականում Մերձավանի բնակիչներ են: Իսկ մերձավանցիներն էլ կարծում են, թե գյուղում արդեն նախընտրական կրքերն են շիկանում: 2012 թ.-ին համայնքապետի ընտրություններ են լինելու Մերձավանում, եւ, գյուղացիների կարծիքով, ինչ որ մեկը փորձում է այդ կերպ վարկաբեկել գործող գյուղապետին, որպեսզի իր համար պարարտ հող ստեղծի:

Անդրադառնալով նամակում նշված փաստերին եւ այն մեղադրանքներին, թե հողերն առանց ավագանու գիտության վաճառվել են պաշտոնյաներին՝ Լեւոն Գրիգորյանը, մեկ առ մեկ ցույց տվեց այն գրանցամատյանները, որտեղ գրառվել եւ կցվել են կայացած աճուրդների բոլոր փաստաթղթերը, կից` հայտարարություններ տալու մասին թերթերի էջերով:

Ըստ գյուղապետի` Մերձավանում սեփականաշնորհում չի եղել, իսկ հողերը պատկանել են Խաղողագործության եւ բույսերի պաշտպանության ինստիտուտին: Միայն 2006 թ. Կառավարության որոշմամբ են հողերը փոխանցվել համայնքին որպես սեփականություն: «Մինչ այդ ինստիտուտը հողերը վարձակալությամբ տվել է ինչ-որ անհատների: Երբ հողերը տրվեցին համայնքին, մարդիկ դիմել են մեզ, թե ուզում ենք հողերը սեփականացնել, ես էլ ասացի, որ սեփականացնելու համար պիտի ավագանու նիստով որոշվի հողերի վաճառքը, եւ հրապարակային աճուրդով վաճառվի: Այդպես էլ եղել է: Գումարներն էլ չեն յուրացվել, այլ մուտքագրվել են «Արդշինինվեստբանկ», որտեղից էլ՝ համայնքային բյուջե»,- ասում է Լեւոն Գրիգորյանը:

Դիտելով գրանցամատյանները՝ այնտեղ հայտնաբերեցինք մի շարք մարդկանց անուններ, որոնք Մերձավան համայնքից չեն, սակայն աճուրդով հողեր են գնել: Նրանց թվում էր նաեւ Արմավիրի մարզպետի որդին` Սարգիս Ղահրամանյանը: Վերջինս 2007 թ.-ի մարտի 23-ին կայացած աճուրդով գյուղում ձեռք է բերել 8.28 հա 4-րդ կարգի հող` վճարելով 5 մլն 151 հազ. 300 դրամ:

Հարցին, թե ինչու են պաշտոնյաները Մերձավանում հողեր գնել, Լեւոն Գրիգորյանը պատասխանեց, թե գնորդները միայն պաշտոնյաներ չեն, եւ Մերձավանի բնակիչները նույնպես մասնակցել են աճուրդներին, իսկ ով ավելի շատ գումար է առաջարկել հողի համար, նա էլ հաղթել է: «Ո՞վ ասաց, որ միայն պաշտոնյաներ են գնորդները: Ես չեմ կարող ասել, թե ովքեր են պաշտոնյաները: Հողը հրապարակային, բաց աճուրդով վաճառվել է բոլորի աչքի առջեւ: Ես ի՞նչ գիտեմ, ով է պաշտոնյա, ով` ոչ»,- ավելացրեց գյուղապետը:

Անդրադառնալով նամակում նշված այն հարցին, թե մշակույթի տանը պահում եւ վարձատրում է չգործող խմբի ղեկավարներ եւ այլ հաստիքներ՝ Լեւոն Սարգսյանը մշակույթի տան տնօրեն Վեմիր Խուրշուդյանի ուղեկցությամբ շրջայց կազմակերպեց տարածքում: Մեր այցելության պահին երեխաները պարի դաս էին անում, իսկ շենքը վերանորոգված էր եւ ներսից բավականին հրապուրիչ տեսք ուներ: Լ. Գրիգորյանն ասաց, որ վերանորոգումն արվել է աճուրդով վաճառված հողերի գումարներով:

Ոսումնասիրելով մշակույթի տան հաստիքացուցակը՝ այնտեղ չգտանք ոչ խմբերի ղեկավարների, ինչպես նշված էր նամակում, ոչ էլ դռնապահի եւ այլ հաստիքներ: Մշակույթի տանն աշխատում են 8 հոգի` տնօրեն, հաշվապահ, սպորտհրահանգիչ, գեղմասվար, գրադարանի վարիչ, պահակ եւ երկու հավաքարար:

Ըստ Լ. Գրիգորյանի՝ գյուղում գործում է պարային 2 խումբ` «Բալենի» ու «Փայլող աստղեր», նաեւ՝ ֆուտբոլային խումբ, որը մասնակցում է մարզային միջոցառումներին եւ պատվավոր տեղեր զբաղեցնում: Վերջինս գործում է արդեն 7 տարի:

«Ի՞նչ հաստիքների մասին է խոսքը: Մենք չգործող խումբ չունենք, բոլորը գործող են: Խմբի ղեկավարների ֆինանսավորում էլ չենք անում: Գյուղապետարանը միայն տարածքն է տվել, երեւի հավաքագրված վարձավճարներով են խմբի ղեկավարներին պահում»,- ավելացրեց գյուղապետը:

Ինչ վերաբերում է համայնքապետարանի «ՎԱԶ-2107» ավտոմեքենային, ապա Լեւոն Գրիգորյանն ասաց, թե ի պաշտոնե ինքն է օգտագործում, իսկ իր տղան այդ ավտոմեքենայի վրա «աչք չունի», քանի որ, ինչպես նամակում է նշված, նա ունի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա: «Կարող է ասենք` մեքենան անսարք է եղել, ասել եմ` տար այս ինչ արհեստավորի մոտ, տղաս էլ տարել է: Ո՞նց կարող է իմ տղան օգտագործի: Նա ավելի լավ մեքենա ունի, քան «07»-ն է»,- հավելեց գյուղապետը: Նրա խոսքերով` որդու ավտոմեքենայի արժեքը ուռճացված է ներկայացվել եւ իրականում 50.000 դոլար չարժե: «Ասողը թող 25.000 դոլար տա, այդ ավտոմեքենան վաճառեմ իրեն»,- հավելում է Լ. Գրիգորյանը:

Վերջինիս ասելով` դատախազությանն ու «Հետքին» նամակ գրողը լավ տեղեկացված չի եղել իր անձնական կյանքի մասին, քանի որ ինքը երբեք վարձով չի ապրել, ինչպես գրել են: Խաղողագործության եւ բույսերի պաշտպանության ինստիտուտում աշխատելով որպես մատակարար, բաժնի պետ, հետո էլ մինչեւ 1998 թ. բազայի տնօրեն՝ 1987 թվականին Մերձավանում տուն է ստացել եւ այնտեղ էլ ապրել է: Իսկ գյուղում երկհարկանի տուն կառուցել եւ վաճառել է ոչ թե գյուղապետը, այլ նրա ավագ որդին: Տունը որդին վաճառել է 2010 թ.-ին եւ դրանից հետո մեկնել է Հայաստանից: «Ասենք՝ ինքը կառուցել եւ վաճառել է, ի՞նչ կապ ունի իմ տղայի տունն ինձ հետ: Հետո էլ 180.000 դոլարով չի վաճառել, որ գրել են»,- ասում է Լեւոն Գրիգորյանը:

Անդրադառնալով 5 հա քարի հանք գնելու եւ քարի արտադրամասում 20 հաստոց աշխատացնելուն՝ ասաց, թե եթե այդքան կարողություն ունենար, այլեւս գյուղապետ չէր աշխատի: «Ունենք 5 հաստոց, դրանք էլ չենք գնել, սարքավորումներով հավաքել ենք: Այդ հաստոցներից 2-ի հավաքման համար ինձ գումարով օգնել է Ամերիկայում ապրող եղբորս որդին: Մերձավանում հանքեր ունեն` «Շինանյութեր» ՓԲԸ-ն, «Գետն գրուպ»-ն ու «Քար եւ ավազ» ՍՊԸ-ն: Վերջերս էլ գիպսի հանքն է շահագործվում: Ես արտադրամասի քարը գնում եմ ինչպես նրանցից, այնպես էլ Նորքից, Մոնումենտից, Արամուսից: Ինձ հանք որտեղի՞ց»,- նշում է Մերձավանի գյուղապետը:

Նրա ասելով՝ քարի արտադրամասը հիմնվել է 7 տարի առաջ: Լեւոն Գրիգորյանը չի դժգոհում ստացված եկամուտներից. «Ոչինչ, կարողանում եմ դրանով տուն, ընտանիք պահեմ, ընկերությանը պիտանի լինեմ, շրջապատին օգտակար լինեմ»: Ասելով, թե ոչինչ չի թաքցնում՝ մի շրջայց էլ կազմակերպեց հենց արտադրամասի տարածքում:

Ինչ վերաբերում է արտադրամասի հարեւանությամբ գտնվող փախստականներով բնակեցված շենքի առաջին հարկը օֆիս դարձնելուն, ապա Լեւոն Գրիգորյանը նշում է, թե շենքը պատկանում է համայնքին, եւ հենց իր նախաձեռնությամբ է, որ այնտեղ 1993-94 թթ. փախստականներ են բնակեցվել: «Սուտ են ասում, որ օֆիս եմ այդտեղ սարքել: Մարդիկ կային՝ ուզում էին այդ շենքը գնել: Ասել եմ, որ փախստականների համար առանձին բնակարաններ գնեն, դրանից հետո նոր միայն կօգնեմ, որ գնեն: Այն ժամանակ, որպես բազայի տնօրեն, մի սենյակ ունեի այնտեղ, դա վերանորոգել եմ, որպես նստավայր եմ օգտագործում: Կարող է ստեղ էլ նստեմ, այնտեղ էլ: Դա իմ համար է՝ որպես համայնքի ղեկավար, տղայինս չէ»,-հավելեց գյուղապետը:

Մերձավանցիները մեզ հետ զրույցում մտավախություն հայտնեցին, որ այս պատմությունը դեռ երկար կշարունակվի եւ, հնարավոր է, առաջիկայում այլ դրսեւորումներ ունենա: 

Մեկնաբանություններ (63)

Натали
Я не удивляюсь этому ,15 лет службы это долгий срок и прибыль должно быть много- а где прибил???? Посмотрев на все факты то все уже понятно. Люди снимите ваши очки,наберитесь духом и говорите то, что есть ,никто нечего не сможет вам сделать .
Karine
ES APSHACEM VONC KARAN ZRPARTEL MI MARDU VOR AISQAN TARI BAREHAMBUIR CARAEL E IR HAMAGIUXACINERIN LSEL NRANC OGNEL ANAPAHOV @NTANIQNERIN CHAR LEZU EV NAXANC MARDIQ SHAT KAN OVQER KAROXEN NMAN CEV ARTAHAITVEL BAIC ES HPARTEM VOR MERCAVANUM KA AITPISI GIUXAPET
Narek
մեկնաբանություններն ավելի հետաքրքիր են, քան նյութը :ՃՃՃ բայց չեմ հասկանում, թե ինչի է «Հետք»-ի ՀԱՐԳԱՐԺԱՆ խմբագրությունը թույլ տալիս, անգամ (վիրավորանքներ պարունակող մեկնաբանությունները թողնելով)` խրախուսում ընթերցողների կողմից ագրեսիվ պահվածք
Gurgen
Լ. Գրիգորյանի մասին լսել եմ միշտ լավն ու բարին:
Mher
Lsi Axji Eva Adamnerit vekal u davay stuc elav ay bomjer
Grigor
Vonc nkatum em taptpukneri sharqin avelacav evs mek@,Evulik jan es du el im aseluc heto voroshecir angleren gres vor parz lini vor nuyn mard@ chi grox? Amota ay antaxandner,voch karum eq normal greq voch el normal artahayteq dzer [email protected] vra eq xndal talis,ete dzezanic mek@ inqnasirutyun uni tox ga u indz gtni asi te xi em iran viravorum,asel em inch indz vonc karaq gtneq.... Ov chgiti vor lav mardkanc hetevic misht el vat@ xosacoxner en linum u misht el cankanum en lav mardkanc varkabekel,naxandic elnelov.... Mi xosqov p. Grigoryanin hargox mardkanc kasei vor senc aninqnaserneri gracnerin ushadrutyun chdarcnein,vorovhetev sranq mard chen ail taptpukneri u vaxkotneri havaqacu en
ARMAN
EVA.......................... DU ETE INCHVOR BAN CHGITES MI BNBTA IZUR TEX@. DU TEXYAKES GOYNE MERDZAVANUM INCHQAN CHABAHAS MARD KA? ISK INCH BERABERVUMA QEZ HETAKRKROX HARCIN KAROXES ANDAB HETAKRKRVES EV IMANAS BOLORI CHABAHAS LINEL@. ISK QO CHABAHAS LINELU MASIN KAROXES GRES NOR HARCNES ES CHEM HASKANUM TE DU EV QO NMAN ANUXEX MARDIQ VONCEN KAROXANUM MARDKANC VARKABEKEL ARANC CHANACHELU ISK DU AY BAN IMACNER GREQ DZER CHSHMARIT ANUNER@ VOCH TE VAXKOT AXVESI PES HETEVIC MARDKANC MASIN XOSAQ AY ANIQNASERNER DUQ MEKA JRI ERESEQ LINELU EV PATJVELU EQ BOLORT MIASIN AMOT DEZ AY ANGRAGETNER CHEQ AMANCUM VOR MER GYUXAPETI MASIN AYSQAN VAT BANEREQ UZUM GREQ ETE ASOX EQ KAM CHSHMARIT AREQ ARERSI XOSACEQ VOCH TE GREQ. DUQ EL LAV GITEQ VOR CHEQ KAROX VOCHMI BAN EL ANEL VOROVHETEV DUQ SUT ASAN EV ANTASIB MARDIQ EQ AMOD DEZ EV DZER NMAN MARDKANC VOR KOCHVOUM EQ HAY,
EVA
Indz miayn mek harc e hetakrkrum hima.Tesnes Merdzavanum chapahas voreve mekn mnacel e, vor der coment chi grel? Ays bolorn indz arden shat kaskaceli en tvum.
ARMAN
@ntercelov ver@ nshvac hodvac@` es parzapes shpotveci, qani vor qajatexyak em Merdzavani hamaynqapet` p. Grigoryani cavalac gorcuneutyunic. Inchpes՞ kareli e nman anmakardak ev ankirt kerpov phorcel patvazrkel mi andzi ev nra cavalac gorcuneutyun@, erb amboxj hamaynqne akanates linum ayn pastin, te inchpes e p. Grigoryan@ srtacav kerpov xekavarum ir hamaynq@ ev cankacac bnagavarum havur patshachi nerkayacnum Merdzavan@ myus hamaynqneri sharqum. Shat cavali e, vor charagorc ev lav@ chcanakcox andziq, i vichaki chlinelov gnahatel gerazanc katarvac ashxatanq@ parzapes charaxosum en` aranc erkar mtacelu, vor phaster@ irnec dem en inchpes nayev AMBOXJ HAMAYNQ@.
Grigor
Mi ban el asem koment groxnerin ovqer kangnac en hargarjan gyuxapeti koxqin.....Cheq tesnum es vardaxar@ shahot gexecik tiknik pashki andamneri tak es kasei nuyn mardna taqnvac,ete ushadir lineq sranq bolor@ grel en nuyn vochov u hayeren shiftov.... @nenc vor taptpuk@ mi hata ov chi uzum ira irakan demq@ cuyc ta,u es el iran viravorum em amboxj ashxarhi araj vor ga u patasxan uzi im viravoranqi hamamar,chnayac chem karcum sra nman taptpukner@ inqnasirutyun unen vor mi hat el patasxan uzen....
Grigor
To lav lseq ay Vardit,ay Tiknik u Shashik,Gexamik ete etqan duxnert heriquma aseq ov eq duq u kangneq mer hargarjan gyuxapeti arjev,achqerin naelov aseq dzer aseliq@.... Te che senc koment grelov voch mek chi kara varkabeki mer gyuxapetin.... Ov Merdavani tex@ chgiti urem petq el chi vor imana amen taptpuki inchpes skzbum nshvac mi qanisn ein chenq @ndunum Merdzavan,ov im graci mej iran viraoranq ktesnei,hasces karox em toxnel u duq karox eq nerkayanal....Aprum em Merdzavanum,anuns el Grigora 21 tarekan em....Indz gtnel@ hech djvar chi.....@nenc vor ov chgiti asem Merdzavan@ draxta isk taptpuknerin draxti toms chen talis..... PARZA SAXIT HAMAR
Babken
Vard jan visaya petq lol
Mher
Vardes caxikes armates tikoes gexames shahaneya shasha duq dzer tenc obshi brigadov karaq lcveq mihat lucku tufi mej u dzez varenq..mekavoch bnutyanneq pitani vochel martkutyan@...
Վարդ
Պարզվում է՝ մեր երկրում կա մի դրախտ՝ Մերձավան անունով, որտեղ հրաշքներ են կատարվում. ազնիվ, բանիմաց, սրտացավ, ժողովրդի շահն իմացող ու հարգող մի մարդ, հրեշտակ չասենք, կարողացել է ընտրվել գյուղապետ: Վերը գրված օդաները կարդալուց հետո մտածում ես, թե մեր ժողովուրդը բա ինչու է գնում Ամերիկա, Եվրոպա, Ռուսաստան. Մերձավանի տեղը չգիտի՞:
TIKIN SIRANUSH
HARGELINERS AMOT E.VERJ TVEQ AYD SUT U PUJ XOSQERIN. MI TE AYSPISI HARGALIC MARDU HASCEIN KARELI E AYDPES PUJ XOSQEROV ARTAHAYTVEL.P.GRIGORYANI HARGANQ@ U PATIV@ MER MARZI VOCMI GYUXAPET CUNI.NRA SHNORIV AYS ERKAR TARINERI @NTACQUM MIAYN BARGAVACEL E [email protected] AYD ANANUN KAM KEXC ANUNOV NERKAYACOXNER@ ERESPASHT,SHOXOQORD,ERKERESANI MARDIK EN.SHAHANE ETE AYDQAN E DER XELQ@ MI HAVATACEQ VOC MEKIN,KAREVOR@ MRNQ MER GYUXAPETI KOXQIN ENQ LINELU MISHT EV HPQRT ENQ LINELU @NDMISHT.ISK DU MNA AYDPES KEXC ANUNOV STOR ARARAC.
Katrin
Zarmanum em mardkanc erkeresani linelu mej............ Mardu mejqi hetevic in4 en xosum kommentnerum in4? Amot bolorit
karine
lsir tigran du vor vochmi ban chigites et du es asum u esel hamozvum em vor vochinch chgites. isk inch nshanakuma te gyuxapet@ uma asel te um chi asel et vabshe chgites isk inch@ chgites et chi nshanakum vor karas mardkanc uxucyun tas tiko. du aveli lava qo masin mtacel isk linelu ban@ linelua parzvelu en bolor mexavorner@ ev patjvelu en. menq bolors miasin spasum enq ayd orvan erb ays qo pes anmakardak mardiq piti patjven, isk du vor mer ev p.Grigoryani masine karciqner mi gri vorhovhetev qo nman animac mardiq en karoxanum menak ayspisi baner gren. du avlei lava nerkayanas te oves. mi xangareq mer hangist@
karine
lsir tigran du vor vochmi ban chigites et du es asum u esel hamozvum em vor vochinch chgites. isk inch nshanakuma te gyuxapet@ uma asel te um chi asel et vabshe chgites isk inch@ chgites et chi nshanakum vor karas mardkanc uxucyun tas tiko. du aveli lava qo masin mtacel isk linelu ban@ linelua parzvelu en bolor mexavorner@ ev patjvelu en. menq bolors miasin spasum enq ayd orvan erb ays qo pes anmakardak mardiq piti patjven, isk du vor mer ev p.Grigoryani masine karciqner mi gri vorhovhetev qo nman animac mardiq en karoxanum menak ayspisi baner gren. du avlei lava nerkayanas te oves. mi xangareq mer hangist@
Tiko
Ես ոչ մեկին էլ չեմ ճանաչում, բայց մի բան պարզա. Էտ գյուղապետը իրա մոտիկներին ասելա որ իրանց լրիվ անուններով մեկնաբանություններ թողնեն, որ մարդիկ իրա մասին կարծիքնեը փոխեն:Այ մարդիկ թարգեք, անիմաստ բան ա:Մեկա, լինելու ա էն ինչ լինելու ա: Հիմա մարդու կարծիքը ոչ մի բան էլ չարժի, գիտեք պահեք մեջներդ
A..............
shahane+gexam+ananun=SUTASAN indz tvum e sahanen u gexam@ nuyn mardn e ov vor grel e es HEQIAT@,bayc ete namakun grac@ chisht e inchi dzer anun@ cheq asum .
A..............
shahane es shashane es chgitem bayc parz erevum e vor vor mer gyuxic antexyak, mer hargarjan gyuxapetin ancanot mardes,aylapes kimanayir vor voch te koment groxnern en lusnic ijel ,ayl et ananun namak groxnern en erknqic igel,eraz en tesel irakanutyan tex en drel,ev verjapes vor et iranc gracner@ chisht liner irenc anun@ kgrein che ,mek el mi hat harc karoxa namak groxneri chanachum es????????????????????????
KAREN & KAMO
Menq patahakan enq tesel ays anter u ananun namak@,vorin hastat chenq havatum.Ete es amen@ chisht liner, namaki heghinaki koghqin shater@ klinein kangnac u kariq cher lini taqstocic grel. Tariner araj enq ekel Merdzavanum bnakvelu,chanachelov Levon Grigoryanin,tarec tari avelanum er harganq@ nra nkatmamb,henc da er patchar@,vor himnakan bnakutyun hastatecinq ays gyughum.Na mardasirabar e verabervum yuraqanchyurin,henc da e patchar@,vor vaelum e bnakichneri harganqn u pativ@,ev bardzr varkanish uni te gyughum,te gyughic durs.Menq hpartanum enq,vor aprum enq Levon Grigoryani ghekavarac gyughum.
ART
Shahane... TES QEZ INCHEQ GRUM AY MARD KOCHVAC DU VOR AYTQAN CHSHMARTUCYUNIC ES XOSUM KAM KOMETNER GROXNERIC ES CHGITEM TE U VOR TEXICES IJEL KAM @NKEL. NAX ASEM VOR 205 ETUXIN SEBAKANUTYUNA EV AYD HARCEROV ZBAXVUM EN SEBAKANATERER@. ISK DU PETQA 205I ERESEL CHTENAS. AY BANIMAC KAM SXAL CHSHMARTUCYUN XOSACOX DU KAROXES QO MASIN XOSAL VOCH TE MER 205I KAM GYUXAPETI ETE AYDQAN CHSHMARIT XOSACOX ES NERKAYCI QO ISKAKAN ANUN AZGANUNOV TE DU ES AS ANMARDKAYIN QAYL ANOX@ AYS HODVACI HEXINAK@ DU ES P.SARGSYANI ETEVUM TAQNVAC. AY TGET QEZ MAH ES HASNUM. ASTVAC AMENICH TESNUM E EV VOCH VOQ CHI MNA ANPATIJ AY STOR DU QO CNUXNERINEL KURANAS VOR MEKI HAMAR CHI ANUM KAM CHI AREL MER GYUXAPET@. DU VAXENUM ES QO ANUNOV NERKAYANAL VOROVHETEV DU LAV GITES VOR GYUXAPET@ ARELA BOLORIN LAVUCYUN. ISK DZER NMAN ANSHNORAKAL MARDKANCEL AYNPISI LAVUCYUNERA ANUM VOR DZER CNOXNER@ CHEN AREL KAM CHENEL ANUM. MI IZUR TEX@ BORBREQ AYS AMENI HEXINAKNER@ PATJVELU EN AMENYAN XSTUCYAMB MEKA BORLORNEL DURSEN GALU JRI ERES EV AYD JAMANAK VOCHINCH CHI BRKI AYD DAVAJAN MARD KOCHVACNERIN. ISK MER GYUXAPETINEL CANKANAQ AROXJUCYUN EV HAMBERUCYUN, HARGANQNEROV ARTUR HOVHANNISYAN
Mane
hetaqrqir e........
obektiv mard
))
Mher
GExamiiiiiikkkkk es uxext kaxec
ARTUR GALSTYAN
OV KASKACUMA MER GYUXAPETI AZNVURYANN,,,BAREHOGUTYAN@,,,OGNUTYAN HASNELU KAROXUTYANN UREMN NA AMENA HIMARN U ANMAKADAKNA........
ARTUR
ANUXEX DU ES AY GEXAMIK MAROTINEL. ISK INCH VERABERVUMA MER GYUXAPETIN ETE MEK@ KASKACUMA KARA ANDZAMB GA MERDZAVAN U HAMOZVI, DU SUREN_ATENKCI. GEXAM DU EL QO NMAN ANUXEXNERI HET IRAVUNQ CHUNEQ MTNELU AYS SAYT AY GEXAMIKNER
Mher
GExam anuxex marionet@ du es...anuxex chlneyir qez senc artahaytutyun tuyl cheyir ta...erevi et nranica vor qo bnakavayrum du qez anuxex marionetes zgum...
Մերրի Սարգսյան
Եթե ձեզ թվում է, որ մեր գյուղի բնակիչները և առավել ևս կոմենտ անողները հիմարներ են չարաչար սխալվում եք, այն բոլոր լավ խոսքերը որոնք գրված են ամբողջովին համապատասխանում են իրականությանը և պետք չէ զարմանալ կամ չհավատալ դրանց: Խորհուրդ կտամ առանց ճանաչելու` մարդու մասին վատ չարտահայտվել:
SERGEY
Gexam jan ete du ches havatum mer gyuxapeti ardar u azniv linelun,kez nra het shpvelu mi kani ropen el herik kani vorpeszi et vercnes gracd [email protected] karox es cankacac gamanak aycelel mer gyux ev canotanal nra het , chem kaskacum vor inkd el kamaces gracicd... Isk SURENIN el kasem vor irok petke urax linel mez hamar ev cankanal u amen inch anel vor dzer bolori koxkin el lini nman andznavorutyn!
SUREN_ATENK
Bacarvac che, teev achkners aynkan ban e tesel,vor mi kich djvar e havatal, vor nman govabanutyan arjani gyuxapet el ka. Merdzavanciner, chat urax em dzez hamar, ete ays bolor comentnern ankexc en u voch sarkovi. Ayn , vor namakn anstoragir e, arden inch vor ban asum e.
Գեղամ
Երևում Է այդ գյուղում անուղեղ մարիոնետներ են ապրում , կամ մեզ են հիմարի տեղ դնում : Հայաստանում նման գյուղապետ.... հերիք է հիմարություններ դուս տաք
V...
vonc erevuma namak groxner@ cankacel en humor anen ,bayc moracel en vor APRILI 1_@ vaxuc e ancel,inch amot e cheq el amachum .........
Եղիազարյան Ալվարդ
Ապրում և աշխատում եմ Մերձավան գյուղում շուրջ 40 տարի և ծանոթ եմ Գրիգորյանին դեռ շատ վաղուց: Նա բոլորի հետ վարվում է այնպես ինչպես կվարվեր իր հարազատի հետ: Ես ամաչում եմ այն մարդկանց փոխարեն որոնք սուտ հերյուրանքներ են տարածել նրա մասին:
Լ.
Չեմ հասկանում թե նամակի իրական հեղինակը ինչ օգուտ ստացավ ուրիշներին վարկաբեկելով:Սակայն համոզված եմ,որ մի օր հաստատ կպարզվի նրա ինքնությունը:Մանավանդ կեղծանվամբ հանդես գալը նա չի մարսի:Վաղ թե ուշ կգա այդ օրը:
Narek Martirosyan
uxaki amot en mardun ov aydpisi storutyan e dimel.es xosqer chem gtnum ayd qayl@ meknabanel .karch asac amot dzez
Գ.Աբգարյան, Ա. Ասատրյան, Գ. Սարգսյան, Ս. Հարւթյունյան
Կարդալով հոդվածը ցանկանում ենք հայտնել մեր վրդովմունքը կատարածի մասին: Այդ -ը , երևի մոռացել են, որ իրենք հաց են ուտում և մարդ են, չնայած կասկածում ենք: Ինչպես կարելի է ուրանալ, իհարկե դա նրանց էությունն է: Կույր պետք է լինել, չտեսնելու այն այն լավ գործերը, որ կատարել է գյուղապետ Լևոն Գրիգորյանը: Դպրոցի ամենափոքր խնդիրը, որ լուծման կարիքունի, առանց խնդրանքի արժանանում է Լևոն Գրիգորյանի ուշադրությանը: Ով օգնության կարիք ունի պատրստ է նրան սատարել, ձեռք մեկնել: Ամենուրեք օգնության ձեռք մեկնող համայնքապետին, չի կարելի անձնական շահերից ելնելով` չտեսնել լավ գործերը: Ամբողջովին սուտ է, ստորություն ու սադրանք:
ARTUR
Ես լինելով Մերձավան գյուղի բնակիչ, լսելոն նման անանիմկա նամակի մասին. Իմ պարքս համարեցի գրել այս մեկնաբանությունը. Հարգլի ընթերցոխ բոլորս միխմբված աջակցենք պարոն Գրիգորյանին և ցանկանանք նրան առողջություն ու համբերեթյուն. Իսկ մենք բոլորս մեր պարքը համարենք գտնելու այս նամակի հեղինակներին որոնք մարդ կոչհվելու իրավունք չհունեն նարանք ուզում են ոչ թե Լ.Գրիգորյանին հարվածեն այլ մեզ իսկակն Մերձավանցիներիս, իսկ մենք պետքե մի մարդու պես հակահարված տանք այս վախկոտ նամակ գրողներին. Նրանք հիմա ամեն րոպե ահուսարսափով են ապրում ամեն մի վարկյան, որ հանկարծ մի իսկական Մերձավանցի չհիմանա իրա գոյության մասին. Իսկ մենք հպարտենք պարոն Գրիգորյանով որ կա նա մեր Մերձավանի և նրա ժողովուդի համար. Պարոն Գրիգորյան մենք միշտ Ձեզ հետ ենք բոլորս Ձեզենք սատարում և ուրիշ ոչհմի ստոր արարած չի կարող կանգնել Ձեր և իսկակն Մերձավանցու առջև մենք համոզվել ենք այդ ամենին արդեն տասնյակ տարիներ շհաուրնակ. Մենք հարգում ենք Ձեզ պարոն Լ.Գրիգորյան.
Սարգսյան Պետրոս
Ես` Մերձավանի բնակիչ Պետրոս Սարգսյանս, անտեղյակ լինելով նամակից, խոր հիասթափություն եմ ապրում,որ կան մարդիկ,որոնք կեղծանվամբ զրպարտում են լավ մարդկանց: Պատահմամբ թե դիտմամբ նշվել է իմ անունը և ես շատ կցանկանայի իմանալ ինչու:Ես լինելով նաև Լ. Գրիգորյանի որդու ընկերը,գիտեմ,որ նրանք չեն կասկածում իմ ազնվությանը, և ես հայտնում եմ իմ պատրաստակամությունը բացահայտելու նամակի իրական հեղինակներին:Մենք բացի լավից ոչ մի վատ բան չենք նկատել հարգարժան Լ. Գրիգորյանից: Ինչու...
Merri Sargsyan
Որպես Մերձավանի բնակչուհի հավաստիացնում եմ, որ այդ նամակի բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը և ուղղակի արված է հարգարժան Լ. Գրիգորյանին զրպարտելու համար:Բոլորն էլ գիտեն, որ նա անում է ամեն ինչ գյուղի բարգավաճման համար, և ցանկացած մարդ ով ինչ-որ հարցով դիմում է նրան անպայման ստանում է նրա աջակցությունը: Ինչպես կարելի է չգնահատել ու ուրանալ նրա հոգատար վերաբերմունքը գյուղին ու գյուղացուն: Այս կեղծ նամակի հեղինակը արժանի է պատժի, նրա այս արարքը խոսում է նրա չար ու նախանձ հոգի ունենալու մասին: Մենք հո ճանաչում ենք մեր բարի ու մեծահոգի գյուղապետին և դրա վկայությունն էլ այն է, որ մեր համայնքի ղեկավար լինելու ծանր գործը տարիներ շարունակ վստահել ենք հենց Լևոն Գրիգորյանին:
Merdzavani Mijnakarg Dproci Ashakertakan Xorhurd
Մերձավան գյուղի համայնքապետ Լևոն Գրիգորյանը բարի, ազնիվ և բանիմաց անձնավորություն է: Նա իր մարդասիրությամբ միշտ եղել է դպրոցի աշակերտներին սատարող և օգնող, ցանկացած հարցում իր պատրաստակամ աջակցությունն է ցուցաբերել Աշակերտական Խորհրդի աշխատանքներին: Մենք՝ ԱԽ ներկայացուցիչներս, լինելով անչափահաս, դպրոցահասակ պատանիներ, մեծ ամոթ ենք զգում, որ մեր գյուղում կան մարդիկ, ովքեր իրենց անպատասխանատու վարքագծով փորձում են զրպարտել մեր գյուղապետի նման մարդուն: Հարգելի Լ. Գրիգորյան, մենք ԱԽ ներկայացուցիչներս, մեր շնորհակալության և երախտիքի խոսքն ենք ուղղում Ձեզ: Նման խարդախ զրպարտանքները երբեք ու երբե՛ք Ձեզ չեն կարող վնասել, ընդհակառակը, սա փաստորեն լավ առրթ է, որ մենք էլ հասկանանք որ Ձեզ նման մարդուն մենք պարտավոր ենք մեր երախտագիտությունը հայտնել: Ասում են, թե «Չկա չարիք առանց բարիքի»: Այս չար զրպարտանքի մեջ, շնորհակալությունները թող բարիքը լինեն և Ձեր մեծ գործերի գնահատականները:
Sevak
Katarial zrpartutyun e .Chi kareli aydkan anshnorhakal u chkametsogh linel.Hamaynkapetin ognelu yev ajaktselu pokharen u vakhkoti pes keghtsanunov heryurankner taratselov aprel@ shat anpatvaber e.Yes ughghaki amachum em vor nman mardkants het aprum em nuyn gyughum.Apsos vor lav gortser@ chen gnahatvum....
Narek Muardyan
@ndamen@ naxandz, es gyuxum menak eta tirum, isk lav mardkanc ameninchel hasnuma...
Ա.Թորոսյան, Է.Կարապետյան, Ք.Ջիվանյան, Զ.Ջիվանյան,Ա.Դարբինյան
Անդրադառնալով -ում տպագրված նամակի բովանդակությանը` չենք կարող չարտահայտել մեր վրդովմունքն ու զայրույթը այդ կապակցությամբ` այն պարզ պատճառով, որ նրան ճանաչել ենք տարիներ ի վեր, զգացել ու արժանացել նրա բարյացակամությանն ու մեծահոգությանը: Լ. Գրիգորյանը մարդասեր ու բարեհաճ անձնավորություն է` պատրաստ օգնելու յուրաքանչյուրին, ով դրա կարիքն ունի: Ավելինէ վստահ կարող ենք ասել,որ նա առանձնահատուկ վերաբերմունք ունի ուսուցչի նկատմամբ: Մերձավանի միջն. Դպրոցի մանկավարժական կոլեկտիվը միշտ նրա ուշադրության կենտրոնում է` վայելելով նրա ակնածանքն ու հարգանքն իր նկատմամբ: Մենք միայն մեր ափսոսանքն ենք հայտնում, որ նրա նման մարդիկ, ովքեր գնահատում են ուսուցչի աշխատանքը, քիչ են մեր շրջապատում:
Բալխչյան Անժելա
Ապրում եմ Մերձավանում շուրջ 10 տարի: Առաջին հանդիպումս մերձավանցիների հետ եղել է համայնքի ղեկավար պարոն Լ. Գրիգորյանը, որն իր բարեհամբույր ու ջերմ վերաբերմունքով հույս ներշնչեց ինձ ապրել գյուղում և աշխատել: Նախ նրա անմիջական օգնությամբ նույն տարվա սեպտեմբերից անցա աշխատանքի Մեձավանի միջնակարգ դպրոցում որպես պատմության ուսուցչուհի: Այս տարիների ընթացքում պարոն Լ. Գրիգորյանից միայն բարություն, աջակցություն և հոգատարություն ենք ստացել: Նրա կատարած օգտակար գործերը միշտ գնահատվել է ոչ միայն մերձավանցիների կողմից, այլև ՀՀ նախագահի կողմից: Տվյալ հոդվածը կարդալով խորը ցավ ու հիասթափություն ապրեցի: Ցավում եմ,որ ինչ-ինչ նպատակներ ունենալով` ցեխին են հավասրեցնում Լ. Գրիգորյանի կատարած այդքան լավ գործերը:
Վահագն Սարգսյան
ես ուղակի զարմացաց եմ..եթե նամակի մեջ գոնե մի քիչ ճիշտ բան գրված լիներ ուրեմն նամակի հեղինակը ուրիշի անուն չեր գրի.վերջիվերջո կպարզվի թե ով է նամակի հեղինակը ու այդ ժամանակ արդեն արժե դրանց վտարել մերձավանից,,դրանք ինքնասիրություն չունեն ու արժանի չեն մերձավանցի կոչվելուն
դպրոցի տնօրեն` Վ. Մարտիրոսյան
: Այս խոսքերը Լևոն Գրիգորյանն ասում է ամեն անգամ, երբ հանդիպում է ուսուցչական կոլեկտիվին և դրանք լոկ խոսքեր չեն, այլ սրտից բխող, անկեղծ խոստովանություն բոլորի առջև: Մեծ ուժ է գյուղապետարանը, ի պատիվ Լևոն Գրիգորյանի, դպրոցը գործ ունի լուրջ անհատականության հետ: Նա ապրում է կրթօջախի կյանքով: Նրա օգնությամբ վերանորոգվեց և կանոնավորվեց նիսրի դահլիճը, 20 դասարաններ ապահովվեցին աշակերտական սեղան նստարաններով: Երբ դպրոցը պետք է վերանորոգվեր սոց ներդրումների ծրագրով, 10% գումարը տրամադրեց գյուղապետ` Լ. Գրիգորյանը: Դպրոցին անհրաժեշտ է բուֆետ-ճաշարան` տարրական դասարաններին անվճար սնունդ ապահովելու համար, պարոն Գրիգորյանը արդեն օգնության կարգով տրամադրել է խոհանոցային սեղան աթոռներ: Կարող եմ շատ թվարկել: Անմիջապես գալիս է կյանքից, իր հետ բերելով լույս, բարություն և ամենակրևորը` խիղճ: Այդ մաքրությամբ է նա կանգնած մերձավանցի աշակերտների, ուսուցիչների կողքին: Այսօր թեև դժվար է, ծանր է հոգսերի բեռը հատկապես ուսուցչի և աշակերտի համար, բայց կան մարդիկ, ովքեր ձեռք են մեկնում գյուղին ու գյուղացուն: Մարդը պետք է հուսախաբ չլինի: Ի սկզբունքը սա է եղել գյուղապետ Լևոն գրիգորյանի նպատակը` միշտ մարդկանց հետ ու նրանց կողքին: Այս օրախնդիր հարահոսի մեջ նա ձգտել է հավասարապես նայել դես ու դեն նայող դրկիցներին: Ես հպարտ եմ, որ դպրոցը ունի Լևոն Գրիգորյանի նաման մարդ` գյուղապետ, որի համար կրթությունը և գիտելիքը առաջնային է ամեն ինչից:
Սերյոժա Թոռնիկի Մկրտչյան
Ես` Սերյոժա Թոռնիկի Մկրտչյանս, ծնվել և մեծացել եմ Մերձավան գյուղում: Մերձավան գյուղի գյուղապետ Լևոն Գրիգորյանին ճանաչում եմ վաղ մանկությունից: 1990թ-ից ես աշխատում եմ Մերձավանի բուժ-ամբուլատորիայում: 1996թ-ից Լևոն Գրիգորյանն ընտրվել է Մերձավանի Գյուղապետ: Աշխատանքի բերումով ես շատ եմ դիմել գյուղապետին և չի եղել դեպք, որ ստանամ մերժում որև մեկին օգնելու, հիվանդանոց տեղափոխելու կամ ֆինանսապես աջակցելու համար: Շատ անգամ գիշերային կանչերի ժամանակ դիմել եմ գյուղապետին և նա չի զլացել ինձ հետ միասին այցելելու հիվանդին և, անհրաժեշտության դեպքում, ցուցաբերել է ֆինանսական և տրանսպորտային օգնություն: 2003թ-ին իր միջոցներով կառուցել է նոր ամբուլատորիա և հոգացել ջեռուցման ծախսերը: 2010թ-ին վերակառուցել է նոր ամբուլատորիա, որի ծախսերի զգալի մասը նույնպես հոգացել է անձամբ, վերջինս կահավորել է նոր գույքով: Ընդհանրապես բուժ-ամբուլատորիայի կոլեկտիվն իրեն ապահովված է զգում նման գյուղապետի հետ աշխատելիս: Տեղյակ լինելով, որ գյուղապետի անձի վերաբերյալ վարկաբեկիչ գրություններ են ուղարկվել, խորհուրդ կտաի հեղինակներին` նախանձ լինելու փոխարեն, լինեին առավել նախանձախնդիր և իրենք էլ ապրեն ու աշխատեն այնպես, ինչպես Լևոն Գրիգորյանը` ճիշտ և ժամանակին կատարեն իրենց ի պաշտոնե պարտականությունները, չչարաշահեն դրանցից բխող արտոնություներն, օգնեն ու աջակցեն համագյուղացիներին և, ինչու ոչ, լինեն այնքան նախաձեռնող և գործունյա, որ միաժամանակ հոգան նաև սեփական ընտանիքի բարեկեցությունը:
G.
es arajarkum em xmbagrin vor hacum kazmakerpi mercavan gyxum tesnelu hamar ov inch karciq uni mer hargarjan hamaynqapeeti veraberyal. ES INQS LINELOV MERCAVAN GYXI BANKICH UXAKI AMOTANQ EM TALIS AYN MARDUN OV GREL ES AYS KEXC GRUTYUN@. ES KAROX EM HAMOZVAC ASEL VOR MERCAVAN GYUXI GYUXAPET L. GRIGORYAN@ HOYAKAP ANCNAVORUTYUN E EV ERBEQ CHI KATAREL KORUPCYUN GORCOXUTYUNNEL EL CHEM ASUM GYUXI HOXERIC STACVAC GUMAR@ GRPANELU MASIN. ORINKA INCHI CHEN XOSUM VOR L. GRIGORYAN@ BAZMICS OGNEL E FOOTBALLI TMIN. ES HASTAT KAROX EM ASEL VOR MER GYUXAPET@ MISHT EXEL E USHADIR GYUXI URAQANCHYUR BNAKCHI HAMAR EXEL E SRTACAV URAQANCHYURI HAMAR. ES ARAN VAXENALU KAROX EM AMBOXJ GYUXI ANUNIC AMOTANQ TAL AYN MARDUN OV HEXINAKN E AYS KEXC NAMAKI;
Անուշ
Կարդացի հոդվածը և շատ զարմացա, որ բանական էակը կարող է այդ չափ շինծու և չարամիտ լինել, ասածը դա մեկ կամ մի քանի անդեմ անսկզբունքայիններն են, որոնք գրում են անստորագիր նամակներ: Սկզբի համար ասեմ, որ Մերձավան գյուղի աղջիկ եմ, ապրում եմ նույն գյուղում ու ասեմ նաև, որ դպրոցում անգամ աշակերտի գնահատականը տալիս են համեմատականորեն, հետևապես փորձենք համեմատել հարևան գյուղերի վիճակը Մերձավան գյուղի հետ` հաճախում ես մանկապարտեզ` հիամնում ես թե վերանորոգմամբ, թե կահավորանքով, թե միջոցառումներով: Նույնը կարելի է ասել մշակույթի տան, գործող ինքնագործ խմբերի ունեցած հաջոցությունների մասին: Ունենք բուժ-անբուլատորիա` դարձյալ վորանորոգված ու կահավորված, գյուղում հաճախ կատարվում է ասֆալտի փոսալցման աշխատանքներ, սանիտարական վիճակը լավ է, մշտապես կատարվում է աղբահանման աշխատանքները: Այդ բոլորի կազմակերպումն ու կատարումը դրված է գյուղապետարանի ուսերին, որն էլ ղեկավարում է` Լևոն Գրիգորյանը: Գյուղապետի անձի մասին էլ, որքան ես գիտեմ բարերար է, վայելում է համագյուղացիների հարգանքը, մշտապես օգնում է իրեն դիմաց գյուղացուն:
Մխիթարյան Արծրուն
Ես հպարտ եմ, որ իմ կողքին կա Լևոն Գրիգորյան անձնավորություն: Բնությունը նրան շռայլել է անչափ բարությամբ: Ես հպարտ եմ, որ նա իմ համայնքի ղեկավարն է: Ինչպես ժողովուրդն է ասում , հարեհաս մի անձնավորություն, որի միայն գոյությունը հպարտություն է համայնքի համար: Երևի ձեր թերթի էջերը չեն բավականացնի, եթե ես փորցեմ թվարկել նրա կատարած լավ գործերը: Ես ամաչում եմ այսպես կոչված այդ -ի փոխարեն: Ես մասնակցել եմ Ղարաբաղի ազատամարտին, ամեն ինչ տեսել եմ, ամեն ինչ զգացել: Չի եղել մի պահ, որ ես չզգայի նրա բարի վերաբերմունքը ազատամարտիկների և նրանց ընտանիքների նկատմամբ:
ՌԻՏԱ
Հարգելի խմբագիր իմ կարծիքով այս մեկնաբանությունները կարդալուց հետո արդեն կարցիք կկազմեք նման մարդու մասին գյուղացիները այնքան ճիշտ էին նկարագրել նրան անգամ կոխքի գյուղն էր երազում նման գյուղապետ ունենալ իմ կարծիքով դուք առանցին հոդվաց կնախապատրաստեք նման մարդուն հասարակությանը ճիշտ ներկայացնելու համար ՌԻՏԱ Գևորգյան Էջմիացնի կանանց խորհուրդի նախագահ
MORIS
TO ARA JAN AMOT ENEL INC DEV AMOT ES LINELOV MERDZAVAN GYUXI BNAKICH SHATEM URAXANUM VOR APRUMEM AYS GYUXUM MER GYUX BARGAVACELE LEVON GRIGORYANI ORORQ AMOTE TOX SUT BANER CGREN OV CGITI LEVON GRIGORYANIN NA VOCMI HARCUM CI MERJE IR GYUXACUN MI XOSQOV AMOT EN MARDUN OV ES AMEN@ HORINELA
Lusine
es linelov Mercavani bnakchuhi karox em asel vor ais amen@ inch grvac e aid namakum zrpartutyun e.Levon Grigoryan@ 15 tarineri @ntackum miain ognel u ajakcel e hamaynki bnakichnerin ev arel angam avelin kan kaner mek ail gyuxapet.Es hamozvac em vor hamaynki bnakchutyan 99% sirum u hargum en Paron Grigoryanin, isk 1% ain zrpartichnern en ovker uxarkel en ais [email protected] hamozvac em vor Paron Grigoryan@ maqur e hamaynki bnakicheri ev ir xxchi araj.Isk dzez xndrum em vor anshnorhakal zrpartichnerin bacahaytek u patjek....
ARA
AMOT E MERDZAVANCIQ,,ORINAK ES LINELOV AYL GYUXACI MISHT ERAZELEM VOR MER GYUXAPET@ LINI PARON [email protected] ARMAVIRI MARZI GYXERIN,MERDAVAN@ KARELIE ARANDZNACNEL IR YUROVI ARANDZNAHATKUTYAMB,TISHTER ASVAC PARON GRIGORYANI KOXMIC ET AYDQAN UNECVACQ UNENAY EL IN4I PITI ASHXATEY,ES BAZMICS ZRUCELOV MERDZAVANCINERI HET ZGACELEM TE NRANQ IN4QAN SER U HARGANQEN TACUM PARON GRIGORYANI HANDEP,MI BAN ASEM NAMAKI HEXINAKNERIN-ET VOR AMEN INCH CHAPAZANCNUMEQ SUST SUT BANERQ GRUM?XI HRAPARAKAYNOREN CHEQ BOXOQUM TESEQ DA SEV PIARE,,ISK DUQ DZER ET MI XMBOV AYSINQN XMBAKOV SUTASANNEREQ ISK DAEL PATJVUME ORENQOV......
Գայանե
Կարդալով հոդվածը ցանկանում եմ իմ վրդովմունքը արտահայտել կատարվածի մասին: Պարոն Լ. Գրիգորյանը իր ուսերին է վերցրել մանկապարտեզի հովանավորման, ֆինանսական ծանր բեռը: Ուրախալին այն է, որ նա այդ անում է սիրով, անտրտունջ: Նա իր ներդրումով կարողացավ նոր գույն և փայլ հաղորդել հին շենքին, գրեթե ողջ համայնքի ներդրումները ուղղել մանկապարտեզի վերանորոգմանը: Նա այնքան զուսպ է նայում իր կատարածին, որ հայտնած շնորհակալության ժամանակ զարմանում է և ասում. : Երեխաներին սիրելով, նրանց համար անմնացորդ նվիրվելով, Լ. Գրիգորյանը դրսևորում է իր հոգու հատկանիշները ու առանձնահատկությունները: Մանկապարտեզի, կրթության և առողջապահության խնդիրները մշտապես գտնվել են համայնքապետի ուշադրության կենտրոնում: Նա գիտի ճիշտ վերաբերվել բոլորի հետ, ճիշտ հաղորդակցվել ոչ միայն կոլեկտիվի յուրաքանչյուր անդամի, այլև յուրաքանչյուր սանի հետ վերաբերվում է սիրով ու հարգանքով: Նա հանդիսանում է նորի նախաձեռնող, որի շնորհիվ այժմ մանկապարտեզում չկա ոչ մի հին գույք, ոչ մի քանդքնդված անկյուն: Շնորհիվ նրա, երեխաների առողջ և երջանիկ մանկությունը ապահով ու հոգատար ձեռքերում է: Երեխաները երջանիկ են մեծանում, կատարվում է բոլոր մայրերի երազանքները: Մեր մանկապարտեզի կոլեկտիվը հպարտ է, որ ունի նրա նման բանիմաց, պարտաճանաչ, խստապահանջ, երեխաներին նվիրված համայնքապետ: Նրա աշխատանքները գնահատել և գնահատում են ոչ միայն սաները, ծնողները և մանկապարտեզի կոլեկտիվը, այլև պետական և հասարակական ատյանները` բազմաթիվ պարգևներով և մրցանակներով: Սիրելի Լ. Գրիգորյան, մեր մանկապարտեզի կոլեկտիվը և ծնողկոմիտեն շնորհակալություն են հայտնում Ձեզ` իրենց երեխաների մանկությունը ավելի արդյունավետ, գեղեցիկ և բարեկիրթ դարձնելու համար: Մի՛ վրդովվեք, մի՛ կորցրեք Ձեր զգոնությունը, համբերատար դիմակայել կարողացեք ամեն ստին ու սադրանքին: Միշտ էլ գտնվում են տականքներ, որոնք ուրիշի վրա են դնում իրենց հոգու ստորությունը: Հարգանքներով` Մերձավանի մանկապարտեզի տնօրեն տիկին Գայանե Սարգսյան:
ռիտա
հիմք մի ընդունեք ամեն մի ստոր արարածի գրվածքները նման մարդուն չար խոսքեր ասողը կպատժվի աստծո կողմից չկա մեկը որ նրա մասին վատը խոսի մտացեք դատաստանի օրը դժոխքի ինչ գայլի բերան եք ընկնելու
Gevor Karapetyan
Chisht@ vor asem kardalov es ameni masin mi tesak zarmacac em.... Es ananimken groxnerin em asum, ay joxovurd ho duq cheq gjvel, L. Grigoryani cav@ tanem,vonc karacaq tenc ban greq mer hargarjan gyuxapeti hamar... Menq parq enq talis Astcon vor mer gyux@ gnalov zarganuma isk duq es incher eq grum, ho xaytarak cheq,duq vonc karaq Merdzanaci kochveq,duq Merdzavanci kochvelu iravunq chuneq, vorvhetev iskakan Merdzavanciner@ mish mer hargarjan gyuxapeti tikunqin kangnac en,duq uxaki mi vaxkotneri xumb eq ovqer varvac en L. Grigoryanic.... Ov chgiti vor Merdzavan@ verjin tarinerin menak zargacuma aprum,ashxatatexeer en avelanum, barekargman ashxatanqner en tarvum, mankapartezn u kulturayi tun@ veranorogvec, mi xosqov arvuma amen ban Merdavan@ zargacman chanaparhov tanelu hamar u et sax mer hargarjan gyuxapeti ajakcutyamba arvum....Mi xosqov lav ban cheq anum,AMOTA AMOT....HARGARJAN PARON L. GRIGORYAN MI MTACEQ MERZAVANCINER@ MISHT DZER HET EN,ISK SENC CHAKERTAVOR MARDIK AMEN TEX EL KAN
karine
Դու հայազգի, ազնիվ զավակ, Քո ժողովուրդը քեզանով է հպարտ, Դու աշխատող, ու արարող Մերձավանը դու ծաղկեցնող Բառք մեր տիրոջ, Ձեզ պահապան Որ ունեն մենք, Լևոն Գրգորյան Գյուղի ասպետ ու գյուղապետ Հոգով հարուստ, ու միշտ մեզ հետ: Բառքդ անունդ, միշտ կհնչի ՈՒ դու երբեք մի ընկճվի, Մերձավանը քեզ հետ է միշտ Դու էլ նրան, առաջնորդի:
Նելլի
Կարդալով վերը բերված հոդածը, որը «վերաբերվում էր» Մերձավանի համայնքի պետ Լևոն Գրիգորյանին, ես մի պահ զարմացա և իհարկէ արագ սթափվեցի, հասկանալով, որ այդ ամենը թյուրիմացություն է: Նա շատ հարգելի և պատվարժան մարդ է: Շհատ անգամ ինքս տեսել և բազմաթիվ մարդկանցից լսել եմ նրա հոգատարության և ուշադրության մասին: Նա երբեք իր ժամանակը չի խնայել բնակիչներին օգնելու հարցում: Համբերությամբ լսելը, օգնելը, և ոգևորելը, դա է նրա սկզբունքը: Նա այնպիսի փոխհարաբերություն է ստեղծել բնակիչների հետ, որ թե՛ մեծ և թե՛ փոքր վստահ են, որ ցանկացած հարցով կարող են դիմել, և պ. Գրիգորյանը ամպայման իրենց կօգնի: Դպրոցի ավարտական միջոցառումներին իր ակտիվ մասնակցությունն ունի գյուղապետարանը պ. Գրիգորյանի գլխավորությամբ, յուրաքանչյուր աշակերտ առանձին հարգանքով ու սիրով է խոսում նրա մասին: Նա չի մոռացել նաև ամենափոքրիկներին, որոնք հաճախում են Մերձավանի մանկապարտեզը: Մի անգամ ինքս առիթ ունեցա մասնակցելու երեխաների ավարտական հանդեսին, որպես հանդիսատես, այսօրվա պես հիշում եմ, այդ լուսավոր բեմը, լուսավոր հագուստները, և երջանիկ երեխաների ժպիտները, այստեղ էլ իր մեծ դերը ուներ գյուղաապետարանը պ. Գրիգորյանի գլխավորությամբ: Մանկապարտեզը նրանք էին վերանորոգել: Հանդիսականների շարքում նստաց էր նաև հենց ինքը, պարոն Գրիգորյանը իր մի քանի աշխատակիցների հետ: Նրա դեմքը ժպտում էր, քանի որ համայնքի երեխաները ուրախ էին, իսկ դա նշանակում է, որ մեր ապագան ապահոված է: ՈՒզում եմ իմ հարգանքի ու շնորհակալության խոսքերս ուղղել նրան, պ. Լևոն Գրիգորյանին: Հարգանքներով՝ Նելլի
TIKIN GAYANE
Es linelov Merdzavan hamaynki bnakchuhi,kardalov ver@ grvac hodvac@,zarmacac em.... Kani vor mer hamaynkov ev te aravelapes mer hargarjan hamaynkapet LEVON GRIGORYANOV amenur hpartanum enk.Te nra katarac gorcerov ev te nra mardkayin hatkanishnerov na gerazancum e mi shark ayl hamaynkapeteri.Na ir hamaynkin verabervum e inchpes ir @ntanikin ev es karcum em vor henc aynpes che vor mer hamaynkapet Levon Grigoryan@ naxagahi koxmic arjanacel e Anania Shirakacu anvan shkanshani.Ev es xor hiastaputyun em aprum ayspes kochvac (mi xumb bnakichner)i anhimn ev irakanutyan@ anhamapatasxan hodvaci hamar.Huys unem vor mi or nrank hamarzakutyun kunenan haytnelu irenc isktyun@ ev kpatjven anhimn mexadrankneri hamar.Chnayac karcum em vor voch mi ardar mard chi handes ga inch vor cackanvan nerko,ayl handes kga parz jakatov inchpes mer ,boloris koxmic sirvac LEVON GRIGORYAN@...........................
Grigor
Es inqs linelov Merdzavanci, voch mi nman bani texyak chem inch aystex grvac er ev inch haytnel ein hetqin mi qani anshnorhakal merdzavanciner...Ays sut baner@ haytnelu poxaren,tox haytnei vor Merdzavan@ bargavachum e tarec tari ev amen inchov motenum mayraqaxaqin...Tox nsheni vor hamaynqi xekavari naxadzernutyamb u avaganu voroshmamb mshakvel e Merdzavani zargacman qaramya cargir,ev ayn @ntacqi mej e...Tox nsheni vor hamaynqi shat poxochner asfaltapatvum en u hamaynqi glxavor taxamaser@ apahovac en gisherayin lusavorutyamb...Tox nshein vor hamaynqi byujeov veranorogvec mankapartez@,isk mankapartezi varcavchar@ shat chnchin gumar e kazmum.... Verjum kasem mi ban,vor cankacac hamaynqum el kan anshnorhakal mardik,baic bolor aid anshnorhakal mardkanc asem vor L.Grigoryan@ ev uni shat iren hargox u sirox mardik duq cheq karox vochnchov vnasel hamaynqi koxmic sirvac hamaynqapetin....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter