HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Բաղրամյան 26-ն է «կանչում»

ԲՀԿ-ական գործարարները ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի մոտ եղած ցուցակի հերթականությամբ «կանչվում» են Բաղրամյան 26 եւ զգուշացվում, որ իրենց բիզնեսների հետ կապված կարող են խնդիրներ կարող են առաջանալ: Երեկ թերթը տեղեկություններ է ստացել, որ արդեն իշխանական ճնշման տակ են հայտնվել հատկապես ԲՀԿ-ական պատգամավորներ Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո), Տիգրան Ստեփանյանը եւ ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Մադաթյանը (Մոթելի Հրանտ):

Բանն այնտեղ է հասել, որ Կարո Կարապետյանը որոշել է վաճառել իրեն պատկանող գինու գործարանը ու այժմ գնորդներ է փնտրում Ռուսաստանի Դաշնությունից: Իսկ մյուս պատգամավորները տույժ ու տուգանքներ են վճարում: Այնուամենայնիվ, թերթը փորձել է ճշտել լուրը նշված պատգամավորներից, որոնք բոլորը հերքով հերքել են, թե խնդիրներ ունեն:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter