«Հայկական ժամանակ». ՀՅԴ-ն չի սատարելու Սերժ Սարգսյանին, բացառվում է
Բացառվում է, որ ՀՅԴ-ն 2013 թ. նախագահական ընտրություններում պաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ երեկ թերթի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը:
«Դա բացառված է: Քաղաքականության մեջ, ասում են, չկա անկարելի բաներ, բայց դա բացառված է: Դա չի կարող լինել: Դա վերջնական հարց է: Մենք որեւէ կերպ չենք բանակցում, որ իրեն պաշտպանենք, նման հարց չկա: Մենք թեկնածու չենք փնտրում, որ պաշտպանենք: Իսկ գործող նախագահի պարագայում մենք ընդդիմություն ենք, եւ բացառված է, որ իրեն պաշտպանենք: Էդպիսի բան չի կարող լինել: Եթե լսեք էլ, չհավատաք»,- ասել է Հրանտ Մարգարյանը: Նա նաեւ հայտարարել է, որ ընտրությունները բոյկոտելուն Դաշնակցությունը դեմ է, քանի որ դրանից կշահի միմիայն իշխանությունը:
ՀՅԴ-ում գիտեն, թե ինչ պետք է չանել՝ չբոյկոտել ընտրությունը եւ չսատարել Սերժ Սարգսյանին: Իսկ թե ինչ պետք է անել, կարծես դեռ չգիտեն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել