HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեքենան արգելափակվել է Քարվաճառ-Վարդենիս ճանապարհին

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11.20-ին, ահազանգ է ստացվել, որ Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհի 47-րդ կմ-ի մոտ «ՄԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ստեղծված իրավիճակը գնահատելու և հնարավոր օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր է մեկնել Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Ներգրավվել է ամենագնաց տեխնիկա, սակայն չի հաջողվել ավտոմեքենան դուրս բերել արգելափակումից, և ժամը 20.30-ի սահմաններում աշխատանքները դադարեցվել են:

Ավտոմեքենայի ուղևորներ Վլադիսլավ և Անդրանիկ Բադալյանները տեղափոխվել են Վարդենիսի ՀՓՋ` գիշերելու:

Ավտոմեքենայի դուրս բերման աշխատանքները կվերսկսվեն առավոտյան:

Մեկնաբանություններ (1)

Աշոտ
Հալալա Մացոյին.արդեն հանելա.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter