HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարները կայցելեն Հայաստան

Ս.թ. դեկտեմբերի 13-14-ը Հայաստան են այցելելու Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարներ Ռադոսլավ Սիկորսկին, Կարլ Բիլդտը և Նիկոլայ Մլադենովը:

Այցի ընթացքում Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարներին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նախարարները կհանդիպեն նաև ՀՀ ԱԺ-ում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Տեղի կունենան Հայաստանի և Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի արտգործնախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:

Այցի ընթացքում կքննարկվեն Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացիկ վիճակը, Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության խթանման հեռանկարները և կուրվագծվեն առաջիկա անելիքները` 2013 թ. Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագնաթաժողովին ընդառաջ:

ՀՀ ԱԳՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter