HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՀայՓոստ»-ՊԵԿ համատեղ նախաձեռնություն. ՊԵԿ ներկայացուցիչը «ՀայՓոստ»-ի բաժանմունքներում

ՀՀ կառավարության` դեկտեմբերի 6-ի նիստում հավանության  է արժանացել «ՀայՓոստ» ՓԲԸ-ի հետ համագործակցության պայմանագիր կնքելու` պետական եկամուտների կոմիտեի առաջարկը: Իսկ դա նշանակում է, որ համատեղ նախաձեռնությամբ «ՀայՓոստ»-ի վերանորոգված և արդիականացված բոլոր բաժանմունքներում կստեղծվեն սպասարկման կետեր, որտեղ աշխատելու են ՊԵԿ ներկայացուցիչներ:

Լրագրողների հետ հանդիպմանը «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը կարևորելով համատեղ նախաձեռնությունն, ընդգծել է. «Կարևոր է ոչ միայն բարձրացնել հաճախորդներին մատուցվող ծառայությունների որակն, այլև ընդլայնել դրանք: ՊԵԿ-ի հետ այս համատեղ նախագիծը համահունչ է մեր ստրատեգիական ծրագրերին և կօգնի իրագործել նաև մեր նպատակը»:

ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն ընդգծել է, որ կոմիտեն կարևորում է հարկ վճարողներին մատուցվող ծառայութունների որակը. «Համոզված ենք, որ այս նախաձեռնությունը շրջադարձային մոտեցում է և որակապես նոր հարթություն է  տեղափոխելու մեր կողմից իրականացվող սպասարկման գործառույթը»: Ըստ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի, այսօր հնարավորություն է ստեղծվում Հայաստանի ամբողջ տարածքով մեկ, անտեսելով աշխարհագրական դիրքն, ավելի քան 200 կետերում առցանց ռեժիմով ունենալ հարկային և մաքսային ոլորտները սպասարկող միանման ծառայություններ. «Կարող եմ փաստել, որ նորամուծության արդյունքում օրինակ` Մեղրիի հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների որակը որևէ կերպ չի տաբերվելու Երևանի հարկատուների սպասարկման որակից»:

«ՀայՓոստ»-ի բաժանմունքներում տեղադրվող տերմինալների միջոցով ՊԵԿ ներկայացուցիչների աջակցությամբ հարկ վճարողները կկարողանան նաև հարկային հաշվարկներ ու հաշվետվություններ ներկայացնել: Նախատեսվում է նաև, տեխնիկական հնարավորությունների դեպքում, առանձին փոստային բաժանմունքներում իրականացնել փոստային առաքանիների արտահանման և ներմուծման հետ կապված մաքսային ձևակերպումներ և մաքսազերծում: Այս նախաձեռնության առանձնահատկություններից մեկն այն է, որ հարկ վճարողները հնարավորություն կունենան նույն վայրում  միաժամանակ օգտվել ինչպես «ՀայՓոստ»-ի, այնպես էլ ՊԵԿ-ի ծառայություններից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter