HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարլ Բիլդտին՝ նախագահի մոտ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտին: Նախագահը նշել է, որ Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ քաղաքական երկխոսության շարունակական զարգացումը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության ակտիվացումը:

Զրուցակիցները խոսել են Հայաստան-Եվրամիություն կապերի խորացմանն առնչվող թեմաների շուրջ՝ նշելով, որ այստեղ նույնպես կարող է արդյունավետ համագործակցություն ծավալվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շվեդիան Արևելյան գործընկերության նախաձեռնողներից մեկն է:

Ընդգծելով երկու երկրների միջև առկա հնարավորություններն ու ներուժը՝ երկուստեք կարևորվել է հայ-շվեդական համագործակցությունը տարբեր ոլորտներում խթանելու և զարգացնելու անհրաժեշտությունը:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ: Այս մասին հայտնում են նախագահի մամլո ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter