HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երիտասարդ կինը օգնություն է հայցում նախագահից

Մեծարգո պարոն նախագահ.

դիմում եմ Ձեզ, ինչպես նաև դատական այն ատյաններին, որտեղ ներկայումս քննության են առնվում իմ և հանգուցյալ ամուսնուս ծնողների միջև ընթացող դատական գործերը: Ակնկալում եմ Ձեր միջամտությունը և աջակցությունը  ներքոհիշյալ խնդրին, քանի որ ներկայումս վտանգված է իմ և մանկահասակ  դստերս առողջությունը, կյանքը, հետագա գոյատեվումը:

Ցավալի է, որ նման իրավիճակը ստեղծվել է հենց ՀՀ նախագահի աշխատակազմի գլխավոր մասնագետներից մեկի` ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության գլխավոր մասնագետ Վահրամ Խանամիրի Աբրահամյանի կողմից: Այդ ամենը սկսվեց այն ժամանակ, երբ ամուսնուս` Արթուր Վահրամի Աբրահամյանի մահից հետո, մտահոգված լինելով այն հանգամանքով, որ ամուսնուս ծնողները անընդհատ պահանջում էին, որ հրաժարվեմ ժառանգության իմ և երեխայիս բաժնեմասից, հոգալու համար մեր մանկահասակ դստեր` Էլիզա Աբրահամյանի բարեկեցիկ ապագան, սկսեցի հետամուտ լինել իմ և երեխայիս իրավունքների իրականացմանը` ինձ և դստերս ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և իմ սեփականության իրավունքը մեր համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույքի նկատմամբ ճանաչելու վերաբերյալ հայց ներկայացնելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Այնուհետև, Վահրամ Աբրահամյանը և Մարիետա Սարգսյանը ևս հայց ներկայացրեցին դատարան, պահանջելով, որպեսզի իրենք ճանաչվեն իրենց որդու մահից հետո մնացած ժառանգական զանգվածի նկատմամբ ժառանգությունը փաստացի տիրապետման իրավունքով ընդունած ժառանգներ: Իմ և ամուսնուս ծնողների հայցերը հետագայում քննության առնվեցին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայրի դատարանում /նախագահող դատավոր` պարոն  Էդ. Սեդրակյան/: Դատարանը 15.11.2012 թ.-ին կայացրեց վճիռ, համաձայն որի իմ կողմից ներկայացված հայցը անհիմն կերպով մերժեց, դրանով իսկ ինձ ու դստերս զրկեց այն ամբողջ գույքից, որը ձեռք էինք բերել համատեղ ամուսնական կյանքի ընթացքում:

Այնուհետև, ամուսնուս մահվանից հետո մնացած ժառանգական գույքին ամեն գնով տիրանալու մտադրությունը սկսեցին ի կատար ածել նախ սպանության սպառնալիքներ ուղարկելով ինձ և ընտանիքիս անդամներին, ապա ամուսնուս ծնողները նաև հայց ներկայացրեցին ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի  ընդհանուր իրավասության դատարան,  պահանջելով սահմանել  դստերս` 25.09.2007 թ.-ին ծնված Էլիզա Արթուրի Աբրահամյանին անարգել տեսակցելու, խնամքին ու դաստիարակությանը մասնակցելու կարգ` շաբաթական երկու օր` շաբաթվա ուրբաթ օրվա ժամը 16:00-ից մինչև կիրակի 16:00-ն գիշերելու իրավունքով:

Այդ ամենը արվեց միայն մի նպատակով, որպեսզի ինքնակամ հրաժարվեմ ինձ և դստերս հասանելիք ամբողջ ժառանգական զանգվածից:

2012 թ.-ի հունվարի 3-ին սարսափազդու հաղոդագրություներ սկսեցինք ստանալ նախ հայրս` Գ. Թովմասյանը, ապա` նաև ես: Հաղորդագրությունները պարունակում էին հետևյալ բովանդակությունը. «Հիշիր բառերս, մահվան սպասումը ավելի վատ է, քան ինքը մահը, սխալների համար պետք է արյունովտ պատասխան տաս, արյունտ խմելու եմ»: Հաղորդագրությունների ստորին հատվածում, որտեղ սովորաբար լինում է հաղորդագրություն ուղարկողի հեռախոսահամարը նշված էր, որ հաղորդագրություններն ուղարկված է «KILLER  KILL»-ի կողմից:

Անհանգստացած նշված սպառնալիքներով հայրս` Գ. Թովմասյանը դիմել է ՀՀ Ոստիկանության Արարատի բաժին:

21.02.2012 թ.-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից գրություն է ստացվել, որ «KILLER  KILL» կեղծանվամբ կարճ հաղորդագրությունները ուղարկվել են Խանամիր Վահրամի Աբրահամյանի կողմից, ով հանդիսանում է հանգուցյալ ամուսնուս եղբայրը և երեխայիս խնամքին հավակնող անձանց որդին, որը բնակվում է նրանց հետ:

23.03.2012 թ.-ին ՀՀ Ոստիկանության Արարատի բաժնի ավագ հետաքննիչ Գ. Հ. Մուրադյանի որոշմամբ հորս հաղորդման վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է պատճառաբանությամբ, որ սպառնալիքը առկա և իրական չի եղել:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի  ընդհանուր իրավասության դատարանի /նախագահող դատավոր` Ա. Հովհաննիսյան/ 24.07.2012 թ.-ի վճռով հայցը բավարարվել է մասնակի` 25.09.2007 թ.-ին ծնված Էլիզա Արթուրի Աբրահամյանի խնամքին ու դաստիարակությանը մասնակցելու կարգ սահմանելու պահանջի մասով հայցը մերժվել է, սակայն, դատարանը սահմանել է տեսակցության կարգ` շաբաթական մեկ անգամ` շաբաթ օրը ժամը 12:00-ից մինչև կիրակի օրը ժամը 15:00-ն տանել երեխային տատու և պապու բնակավայր, այն է` ՀՀ Կոտայքի մարզ, գ. Բջնի, 8-րդ փողոց, 1-ին փակուղի, թիվ 4 տուն` գիշերելու իրավունքով: Ստացվում է այնպես, որ իրավապահ մարմինները և դատարանները իրենց առաքելությունն իրականացնելիս չեն առաջնորդվում ՀՀ օրենսդությամբ և վավերացված միջազգային պայմանագրերով, որոնցից մասնավորապես ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 56-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն մերձավոր հարազատները ունեն երեխայի հետ միայն շփվելու իրավունք, սակայն, այս դեպքում դատարանները ընդառաջ գնալով Վահրամ Աբրահամյանի և Մարիետա Սարգսյանի հայցապահանջներին որոշել են, որ երեխան կարող է նաև գիշերել մերձավոր հարազատների մոտ:

«Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի  կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն

1.Երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են uոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մաuնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ oրենuդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի շահերի առավել ապահովմանը:

2.Մաuնակից պետությունները պարտավորվում են երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ եւ հոգատարությամբ, նկատի ունենալով նրա ծնողների, խնամակալների կամ oրենքով նրա համար պատաuխանատվություն կրող այլ անձանց իրավունքներն ու պարտականությունները, եւ այդ նպատակով ձեռնարկվում են համապատաuխան բոլոր oրենuդրական ու վարչական միջոցները:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը /նախագահող դատավոր տիկին Գ. Մատինյան/ գրեթե անփոփոխ է թողել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված վճիռը/, բեկանելով միայն վճռի այն հատվածը, որը սահմանել է  բնակության վայրի հասցեն, որտեղ պետք է գիշերի երեխան: Ավելացնեմ նաև, որ երեխաս ունի առողջական խնդիրներ, որոնց վերաբերյալ տեղեկանքները ներկայացվել են դատարան: Սակայն, դատարանը առհասարակ ուշադրության չի արժանացրել այդ տեղեկանքները: Այսինքն, համաձայն ներպետական դատարանների կողմից կայացված դատական ակտերի շաբաթական մեկ օր 5 տարեկան երեխաս պետք է գիշերի առանց իմ ներկայության, ինձ անհայտ վայրում, այն անձանց հետ, որոնք պատասխանատվություն չեն կրում երեխայի առողջության, կյանքի, բարոյա-հոգեբանական զարգացման համար, հորեղբոր կողքին, որը սպանության սպառնալիքներ է ուղարկել ինձ և ընտանիքիս անդամներին և այն պապու և տատու, հորեղբոր հետ, որոնք ոչ մի միջոց չեն խնայում ինձ և դստերս մեր սեփականությունը հանդիսացող գույքից զրկելու համար, սակայն, դատական ատյաններում քողարկում են այդ ամենը իբր կարոտից տոգորված հարազատների կերպարով, ներկայացնելով իրավիճակը այնպես, թե իբր իրականում ոչինչ չեն խնայում երեխայիս համար: Գտնում եմ, որ սա հետևանք է այն հանգամանքի, որ ամուսնուս հայրը` հայցվորներից Վահրամ Աբրահամյանը հանդիսանում է ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության գլխավոր մասնագետ, որը ի պաշտոնե պարտավոր է վերահսկողություն իրականացնել օրենսդիր, գործադիր, դատական մարմինների գործունեության համապատասխանությանը ՀՀ Սահմանադրությանը, իսկ մեզ սպանության սպառնալիքներ ուղարկող Խանամիր Աբրահամյանը /վերջինիս որդին և ամուսնուս եղբայրը ևս զբաղեցնում է առաջատար պաշտոն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ԾԻԳ ՊՈԱԿ-ում: Ի դեպ ներկայումս էլ վերջինս է հայց ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ ինձ, այս անգամ էլ նա պահանջելով ինձնից իմ և ամուսնուս համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված անշարժ գույքի առավել արժեքավոր մասը: Քաղաքացիական գործը գտնվում է դատավոր Կ. Պետրոսյանի վարույթում:

Իմ ներկայացուցչի կողմից նամակ էր ուղարկվել ուղղված անձամբ ՀՀ նախագահին, որով իմ անունից խնդրել է թույլ չտալ իմ մասնակցությամբ դատական գործերի ընթացքում Վահրամ Աբրահամյանի կողմից որևէ անօրինական միջամտություն: Սակայն, նրա դիմումին տարօրինակ կերպով պատասխանել է հենց ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը, որով կարծես թե ուշադրություն չդարձնելով դիմում-բողոքում բարձրացված հարցին պատասխանել են, որ արգելվում է դատարանների գործունեության նկատմամբ որևէ միջամտություն: Վերահկողական ծառայությունը կարծես թե ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, որ դիմում-բողոքով ներկայացուցիչս ինքն էր խնդրել արգելել դատարանների նկատմամբ որևէ  անօրինական միջամտություն և պատասխանատվության ենթարկել բոլոր այն անձանց, որոնք ձեռնարկել են և կարող են ապագայում էլ ձեռնարկել նման միջամտություն:

Մեծարգո նախագահ.

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացված որոշումը իմ կողմից բողոքարկվել է ՀՀ Վճռաբեկ դատարան,  պատրաստվում եմ բողոքարկել նաև ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված վճիռը, որով դատավոր Էդ. Սեդրակյանը ինձ և 5 տարեկան դստերս անօրինական կերպով զրկել է իմ սեփականությունից և ամուսնուս  մահից հետո մնացած ժառանգական գույքից:

Բավական չէին վերը նշված երեք դատավարությունները, այս անգամ էլ  ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության առաջատար մասնագետ Վահրամ Աբրահամյանը` ոգևորված պաշտոնի շնորհիվ դատարանում տարած հաղթանակներից և չգիտես ինչու նախապես համոզված լինելով, որ ՀՀ Վաճռաբեկ դատարանը ևս անփոփոխ է թողնելու  ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված խայտառակ վճիռը և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից այն անփոփոխ թողնելու մասին որոշումը, դատարանէ ներկայացրել 4-րդ հայցը, /դրանցից մեկը ներկայացրել է որդու` Խանամիր Աբրահամյանի անվան տակ/, որով այս անգամ էլ չբավարարվելով նախկին անօրինականություններով որոշել է  իր կնոջ հետ միասին ստանձնել երեխայի ծնողի իրավունքները և պահանջել դատարանից  մինչև երեխայիս 18 տարեկան դառնալը ՀՀ սահմաններից դուրս գալը / մեծահոգաբար/ տրամադրելով երեխայիս բացառություններ, երբ ինքը և իր կինը կբարեհաճեն տրամադրել նոտարական կարգով վավերացված  համաձայնություն:

Պետք չէ նույնիսկ ունենալ իրավաբանական գիտելիքներ գիտակցելու համար նրանց կողմից դրսևորված  արարքների նողկալիությունը, որը կառաջացներ ծիծաղ, եթե հարցը չվերաբերվեր մանկահասակ երեխայի շահերին:

Իսկ եթե իմ և դստերս հարազատ երկրում օրենքի պաշտպան դատավորները շարունակեն գործել ոչ թե օրենքի թելադրանքով, այլ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության աշխատակցի ցուցումներով, ինձ այլ տարբերակ չի մնա, քան հրաժարվել իմ ՀՀ քաղաքացիությունից, որովհետև նման պայմաններում ես և երեխաս մեզ պաշտպանված չենք զգալու այն պետությունում, որտեղ բնակվում ենք և որի քաղաքացին  հանդիսանում ենք: 

Եթե Վահրամ Աբրահամյանը, որը կոչված է ապահովելու պետական մարմինների գործունեության համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը ինքն է փորձում դատական մարմինների միջոցով սահմանափակել դստերս և իմ` որպես նրա հետ միասին բնակվելու իրավունք և  պարտականություն ունեցողի ՀՀ սահմանադրությամբ և միջազգային վավերացված պայմանագրերով ամրագրված ` ազատ տեղաշարժվելու, հարազատ երկրից անարգել մեկնելու  և նույն այդ երկիր վերադառնալու   իրավունքը, ապա ես ստիպված եմ լինելու հրաժարվել իմ  և դստերս ՀՀ քաղաքացիությունից:  Այն պետության քաղաքացիությունից, որը չի հարգում նույնիսկ իր կողմից ընդունված Սահմանադրության սկզբունքները:  

Դիմում եմ Ձեզ բաց նամակով, քանի որ մտավախություն ունեմ, որ գրավոր կերպով ուղարկված նամակները մինչև Ձեզ հասնելը արժանանալու են այն ճակատագրին, ինչ  իմ ներկայացուցչի կողմից Ձեզ ուղղված դիմում-բողոքը: Հուսով եմ, որ որպես ՀՀ սահմանադրության երաշխավոր կարգելեք երկրի գլխավոր օրենքով ամրագրված իմ և դստերս սեփականության իրավունքի, ինչպես նաև դրանով և միջազգային վավերացված պայմանագրերով ամրագրված իմ և դստերս ընտանեկան կյանքը հարգելու, ծնողի և երեխայի միմյանց հետ բնակվելու իրավունքը, արգելելով թվարկված դատական գործընթացներում որևէ անօրինական միջամտություն: Իսկ այն անձինք, ովքեր ի պաշտոնե պարտավոր են վերահկողություն իրականացնել ՀՀ սահմանադրությամբ ամրագրված դրույթների իրականացմանը, սակայն այդ առաքելությունը իրականացնու փոխարեն օգտագործում են իրենց պաշտոնը անձնական խնդիրները լուծելու նպատակով կենթարկվեն պատասխանատվության:

Հուսով եմ, որ բողոքարկման արդյունքում Հայաստանի Հանրապետության դատական բարձր ատյանները կհարգեն իմ և դստերս խախտված իրավունքները և կարիք չի լինի այդ իրավուքների պաշտպանության նպատակով դիմել միջազգային ատյաններ:

Կանխավ շնորհակալ եմ:    

Տաթեւիկ Թովմասյան

Մեկնաբանություններ (11)

Кристина
Здравствуйте Татев !Я сама потеряла мужа в автокатастрофе и очень хорошо вас понимаю ,аж страшно ,ведь после смерти только осталась светлая память от сына- ребенок.Каждый день должны благодарить Бога и благотворить вас ,что вы подарили им внучку .
Marina
Պարոն >, մի ուրացիր քո զավակին և մի արատավորիր որդուդ հիշատակը : Մի կորցրու խիղճդ, ապրիր արժանավայել .....
Anahit
Tatev jan huysy chkorcnely mec ban e lav klini lavatesutyamb lcvesastvac erevi datavornerin el lav achqov knayi astvac u nranq el qo gorcery nayekis Artashati datavorin khishen u chen cankana vor 5 tarekan bgshkakan txter unecox erexayin hancins Elizikin chi zrki ayd mi gishery mor koxqin chqnelu hachuyqic ; Erkri naxagahn el shat mec tex e talis erexanerin na el e cankanum vor Hayastanum yntaniqnery apren aroxch u erganik vor erexaneri nerkan u apaganyin voch mely chxochndoti tequz da lini harazat papn u tatyyyy ;Cankanum em shat shut kkardanq mez huzox haxtakan toxery;
Sona
Hargeli Tatevik es aveli .kan vstah em,vor dzer ankexc grvac bac namak@ anpayman ardzagank kstana HARGARJAN paron Serj Sargsyani koxmic.Zinvek hamberutyamb,amen inch @st orenki ir tex@ knkni.Vstah em,vor charagorcner@ kkren irenc hasaneli patij@>
Arman
Ays in4 e katarvum,xaytarakutyun, amot hazar amot zez in4pes karelia nman kerp varvel harazat toran het,agahutyun@ enqana xextum zez vor zer txayi visht@ anteselov @nkel eq in4eri hetevic.stapveq.. isk zez hargeli Tatevik Tovmasyan hamberutyun ev mec uj em cankanum, ardarutyun@ mi or haxteluya, isk nman mardik hastat patjvelu en, ete vo4 orenqi sahmanum apa Astco koxmic.
Narek
Astvac im ur enk hasel arden mi jarangutyan hamar miaynak mor arun en xmum,lav asenq xmecik u et jarangutyunn el stacaq ba et erxu achqeri mech vonc eq nayelu, inch xxchov eq aycelum dzer txayi shirimin,vonc ek xunk cxum u mtqum inch ek asum???
Karine
ov masnakic e ays anirav vchirneri kayacman gorcin mi pah tox patkeracni vor nman djbaxtutyun karox er katarvel henc irenc het u nuyn hajoxutyamb iranc axjikn u tor@ karayin haytnvein nman iravichakum, amen mard ir xxci araj patasxan e talu.
Marine
Սա պարզապես խայտառակություն է։ Դատական իշխանությունը զուրկ է արդար որոշում կայացնելու հնարավորությունից և հանդիսանում է իշխանությունը չարաշահող անկուշտ մարդկանց կամակատարը։
Marine
Տաթև ջան համբերություն եմ մաղթում քեզ այդ դժվար պայքարում, կարծում եմ նախագահը չի հանդուրժի նման կամայականություններ իր աշխատակազմի կողմից։
Անահիտ
Կորցնելով ձեր որդուն դուք պետք էր ձեր թոռան մեջ մխիթարություն գտնեիք,իսկ դրա փոխարեն դուք ընկել եք ունեցվացքի ետևից, միթե այդ ամենից հետո դուք կարող եք այն վայելել:Այս ամենը կարդալով հասկանալի է դառնում , որ Հայաստանը դեռևս հեռու է օրենքի երկիր համարվելուց: Կոչ եմ անում բոլոր իրավական մարմիններին` ձեր խիղճը մի վաճառեք, մենք ձեր արդար որոշումների կարիքը շատ ենք զգում:
Ashot
Կեղծիքը երկար չի կարող հաղթել,ի վերջո այն կպատժվի,քանի որ անմեղ երեխան է դրանից միայն տուժվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter