Ռուսական մշակույթի օր «Նարեկացի» արվեստի միությունում
Դեկտեմբերի 14- ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Ռուսական մշակույթի օր, որը կազմակերպել է ՀՀ-ում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչությունը և «Նարեկացի» արվեստի միությունը: Նպատակը մշակույթի միջոցով հայ-ռուսական հոգևոր-մշակութային բարեկամության ու համագործակցության ամրապնդումն է:
Ծրագիրը մեկնարկելու է ժ.16:30 –ին և ընդգրկում է տարբեր միջոցառումներ, այդ թվում` «Բրյուսով» ֆիլմի շնորհանդես, ռուս անվանի մանկագիր Կորնեյ Չուկովսկու ստեղծագործությունների հիման վրա նկարահանված մուլտֆիլմեր, ռուսական ռոմանսների համերգ /Պ. Չայկովսկու, Մ. Ֆելդմանի, Պ. Բուլախովի, Ս. Ռախմանինովի, է. Միրզոյանի ստեղծագործությունները/:
«Նարեկացի» արվեստի միության հետ համատեղ իրականացվող այս ծրագիրը նախատեսվում է դարձնել ամենամսյա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել