Նախագահը ստորագրել է մի շարք հրամանագրեր
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին ստորագրել է հրամանագիր` ԼՂՀ նախագահին առընթեր պետական պարգեւների շնորհման հարցերի հանձնաժողովի կազմում փոփոխություններ կատարելու մասին:
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` փոփոխություն է կատարվել նաեւ ԼՂՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամներ նշանակելու մասին եւ արդարադատության խորհրդի իրավաբան անդամների կազմում փոփոխություններ կատարելու մասին հրամանագրերում:
Նույն օրը Բակո Սահակյանը ստորագրել է կարգադրություն` դատաիրավական համակարգի բարեփոխումների հայեցակարգը մշակելու եւ անհրաժեշտ օրենսդրական փաթեթը նախապատրաստելու նպատակով 2008 թ. նախագահի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի կազմում փոփոխություններ կատարելու մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել