HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Ծառուկյանին չեն հրավիրել

Դեկտեմբերի 15-ին տեղի ունենալիք ՀՀԿ համագումարը կտևի մոտ 2 ժամ: ՀՀԿ 19 հոգանոց ծերակույտը, որպես մշտական գործող ղեկավար մարմին, կրկին կշարվի բեմի վրա` դեմքին տալով պոլիտբյուրոյի արտահայտություն և կհրապարակի համագումարի օրակարգի մինուճար հարցը` առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ թեկնածուի առաջադրում:

Նիստը կբացի Սերժ Սարգսյանը, կվարի` Հովիկ Աբրահամյանը: Նախագահը հանդես կգա ծրագրային ելույթով, տարածքային կառույցների ներկայացուցիչները` ամփոփիչ ելույթներով. կուսակցությունն ունի 1.942 տարածքային կառույց` թերթին տեղեկացրել է ՀՀԿ կազմակերպիչ Ռուբեն Թադևոսյանը. «Համագումարին հրավիրված են 1.800 պատվիրակներ և հյուրեր` 60 կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ»: Խորհրդարանական կուսակցություններից հրավիրվել են ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն:

Արտախորհրդարանական ուժերից` ԺԱԿ-ը, ԱՄ-ն, «Հզոր հայրենիքը», ՔԴՄ-ն, ԱԻՄ-ը: ԲՀԿ-ն չի հրավիրվել: Երեկվա դրությամբ: Բոլորին արդեն հրավիրատոմսեր ուղարկել են:

Թերոի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը պետք է մեկներ Բրյուսել` մասնակցելու այսօր տեղի ունենալիք ԵԺԿ գագաթնաժողովին, սակայն համագումարի նախապատրաստական աշխատանքները թույլ չեն տվել:

ՀՀԿ համագումարին ԵԺԿ նախագահ Մարտենսը ողջույնի խոսք է հղել` տեղեկացրել են ՀՀԿ-ից: «ՀՀԿ համագումարին հրավիրվել են Միացյալ Ռուսաստանի և Չինաստանի կոմկուսի ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպանները»,- տեղեկացրել է ՀՀԿ ԳՄ արտաքին կապերի պատասխանատու Արմեն Աշոտյանը: Կմասնակցի 100 լրագրող, որոնց համար ֆուրշեթ են կազմակերպել, ինչը չեն արել համագումարի մասնակիցների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter