HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Հայաստանի բնակչության ավելի քան 5 տոկոսն արտագաղթել է վերջին 3 տարում

ՀՀ միգրացիոն ծառայության երեկ հրապարակսծ պաշտոնական տեղեկատվության համաձայն, այս տարվա առաջին 11 ամիսներին Հայաստանից մեկնել է ավելի քան 2 միլիոն 53 հազար մարդ, իսկ ժամանել է մոտ 1 միլիոն 981 հազար մարդ:

Այսպիսով, մեկնողների և ժամանողների թվի տարբերությունը' բացասական սալդոն, կազմել է 71 հազար 374 մարդ:

Անցած տարվա նույն ժամանակահատվածում բացասական սալդոն կազմել է 64 հազար 917 մարդ: Փաստորեն, անցած տարվա համեմատ, մեկնածների և չվերադարձածների թվի աճը երկնիշ է' մոտ 10 տոկոս:

Հաշվի առնելով այս դինամիկան' պետք է սպասել, որ ամբողջ տարվա կտրվածքով չվերադարձածների թիվը կկազմի առնվազն 55 հազար մարդ: Անցած 3 տարվա մեկնումների և ժամանումների բացասական սալդոն համադրելով' կստանանք, որ այդ ընթացքում Հայաստանն անվերադարձ լքել է կամ, ավելի պարզ, արտագաղթել է մոտ 160 հազար մարդ, որը ՀՀ բնակչության ավելի քան 5 տոկոսն է:

Մեկնաբանություններ (1)

Dana
amen or 5-6 @ntaniq ays erkric heranum e, mardiq parzapes chen karoranum aprel ayster, vacharum en unecvacq@ u tornum gnum, nuynisk siriyahayutyun@ geradasum e paterazmor yerkrum mnal, bayc ayster chgal

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter