HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Սաշիկ Սարգսյանն ավելի լուրջ գիտելիքներ ունի, քան կառավարության բոլոր անդամները

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ԱՄՆ-ում հայտարարել է, թե Հայաստանում աղքատության բարձր մակարդակի պատճառը գիտելիքների պակասն է:

«ՉԻ»- Իրականում Հայաստանի բնակչության 35 տոկոսն աղքատ է, որովհետև ազգային հարստության կեսից ավելին պատկանում է ընդամենը 30-40 ընտանիքի, ընդ որում` նրանք այդ հարստությանը տիրացել են ամենևին էլ ոչ գիտելիքների շնորհիվ:

Բայց խնդիրը դա չէ: Փաստորեն Տիգրան Սարգսյանը հրապարակավ ընդունում է, որ ասենք, Սաշիկ Սարգսյանն ավելի լուրջ գիտելիքներ ունի, քան կառավարության բոլոր անդամները` միասին վերցրած, իսկ անձամբ Տիգրան Սարգսյանը Սամվել Ալեքսանյանի համեմատ պարզապես Անգրագետ է:

Բայց մեծ հաշվով` վարչապետն իր աշխարհայացքի շրջանակներում իրավացի է, երբ հայտարարում է, թե մարդիկ աղքատ են, որովհետև հիմար են: Նրա տրամաբանությամբ` եթե հիմար չլինեին, դոշները ՀՀԿ «զնաչոկներից» մի-մի հատ կկպցնեին, ում ինչքան պետք է` կաշառք ու ատկատ կտային և «յոլա կգնային»: Ինքը հենց այդպես էլ արել է, և թու-թու-թու` աղքատ չէ:

Այլ հարց է, որ դա արդեն գիտելիքի հարց չէ, բարոյականության հարց է: Բայց վարչապետին նման մանրուքները չեն հետաքրքրում:

Մեկնաբանություններ (1)

nan
es mard@ irok chisht mitq e asel, Hayastani joxovrdi mec mas@ irok giteliqi pakas uni .vor irenc nman pakasavor xekavarneri vacharvec ,etqan gluxneri mej erevi hashvac xelaci gluxner linen.tipt ktrvi varchapet!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter