Սպասվում է ցրտահարություն
«ՀՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ից հաղորդում են, որ ապրիլի 13-ի գիշերն ամենուրեք դիտվել են տեղումներ և ամպրոպ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյուն, քամու ուժգնացում 20-25 մ/վրկ: Լոռիում, Տավուշում և լեռնային շրջաններում առաջացել է ձյան ծածկ` 15-30 սմ բարձրությամբ, օդի ջերմաստիճան Արարատյան դաշտում նվազել է մինչև +1...+30
Ապրիլի 14-ի գիշերը Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտիներում, Տավուշի հովիտներում, Սյունիքի հովիտների առանձին հատվածներում սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում` օդում մինչև -20 C, հողի մակերևույթին մինչև -2...-30 C: Գիշերը ժամը 03:00-ին օդի ջերմաստիճանը սպասվում է 00 C, 04:00-ին` -10 C, 05:00-07:00 –ին` -20 C, քամին հյուսիս արևմտյան 1-3 մ/վրկ:
Ցրտահարության տևողությունը կկազմի 3 ժամ: Խորհուրդ է տրվում կազմակերպել այգիների ծխահարում` սկսած գիշերը ժամը 03:00-ից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել