HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանաչապատվել է ևս 75 համայնք

Ծրագիրն արդեն ընդգրկում է Հայաստանի քաղաքների և գյուղերի մեկ երրորդը 

1992թ.-ի ձմռանը իր Հայաստան կատարած այցի ժամանակ ֆիլանտրոպ Քարոլին Մուգարը ակնատեսն էր հազարավոր կտրված ծառերի, որոնք մարդիկ օգտագործում էին որպես վառելափայտ իրենց տները տաքացնելու համար: Հաճախ նույնիսկ այրում էին իրենց կահույքը տաք մնալու համար: 1994թ.-ին Քարոլին Մուգարը որոշեց հիմնադրել «Էյ Թի Փի» ԲՀ-ն (Հայաստան ծառատունկ ծրագիր) հետագա անտառհատումը կանխելու նպատակով:

Տնկարաններ հիմնվեցին Կարին և Խաչփառ գյուղերում, և Համայքային ծառատունկ ծրագիրը սկսեց աճեցնել բարձրորակ պտղատու և դեկորատիվ ծառեր քաղաքային և գյուղական համայնքներում: 

Այս աշնանը «Էյ Թի Փի»-ի Համայնքային ծառատունկ ծրագիրը տնկեց 28,383 ծառ Հայաստանի և Արցախի 75 համայնքային վայրերում: ««Էյ Թի Փի»-ի SEEDS ծրագիրը, որը զբաղվում է սոցիալ-տնտեսական և բնապահպանական կայուն զարգացման ծրագրերով, այժմ ավարտում է հյուսիսային Հայաստանում իր այս տարվա անտառտնկման աշխատանքները, այնպես որ «Էյ Թի Փի»-ի այս աշնանը տնկած ծառերի քանակը ավելին կլինի տարեվերջին»,- բացատրում է Համայնքային ծառատունկ ծրագրի ղեկավար Արթուր Հարությունյանը:

Սկսած 1994թ.-ից «Էյ Թի Փի»-ն կանաչապատման գործողություններ է իրականացրել Հայտանում եղած 915 քաղաքներից և գյուղերից 327-ում: «Ընդհանուր առմամբ, մենք ծառատունկ ենք իրականացրել Հայաստանի 931 համայնքային վայրերում,- նշում է Հարությունյանը: -Իհարկե մենք հույս ունենք, որ շնորհիվ մեր սփյուռքի բարերաների և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության շարունակական օժանդակության, ի վերջո մեր աշխատանքը կհասնի Հայաստանի յուրաքանչյուր քաղաք և գյուղ»:

«Էյ Թի Փի»-ն կիրառում է խիստ կանոնններ ծառատունկի վայրերի ընտրության գործում, որպեսզի ապահովվի ծառերի կպչողականության բարձր ցուցանիշ, որը միջինում կազմում է 76% համայնքային ծառատունկի դեպքում: «Երբ համայնքը մեզնից ծառ է խնդրում, մենք նախ այցելում ենք տվյալ վայրը և հետազոտում հողի որակը և ոռոգման ջրի հնարավորությունը,-բացատրում է Հարությունյանը: -Ամենակարևորը, մենք ճշտում ենք համայնքի հետաքրքրվածությունը ծառերի նկատմամբ: Սա մեզ համար ցուցանիշ է ծառերի հետագա խնամքի համար»:

Մի քանի բարձրաստիճան ծառատունկներ կազմակերպվեցին այս աշնանը` համագործակցելով «Սինոփսիս Հայաստանի», «HSBC Բանկ Հայաստանի» և Ամերիկյան խաղաղության կորպուսի հետ: «Էյ Թի Փի»-ն HSBC բանկի հետ համատեղ ծառեր է տնկում 2007 թվականից ի վեր: Այս տարի բանկը ֆինանսավորեց ևս 124 ծառերի տնկումը Վահագնի թաղամասում: 

Որպես «Սինոփսիսի»  ծրագրի մի մաս` «մեկական ծառ իր յուրաքանչյուր աշխատակցի համար», հարյուրավոր աշխատակիցներ իրենց ընտանիքների հետ միասին տնկեցին հազար մշտադալար ծառեր Երևանի ճարտարապետական համալսարանում և «Սինոփսիսի» կրթական բաժնի առջև:

«Երբ «Սինոփսիսը» հիմնվեց 2004թ.-ին Հայաստանում, այն միանգամից ստանձնեց սոցիալական պատասխանատվություն: Մենք նպաստել ենք հայ հասարակության առաջընթացին` օգնելով բարելավել երկրի կրթական համակարգը և օժանդակության այլ ծրագրեր իրականացնելով: Այս ծառերի տնկումը մասնավորապես նշանակալից է, քանի որ նրանց աճը խորհրդանշում է Հայաստանում մեր կայուն ներդրումները»,- նշում է «Սինոփսիս Հայաստանի» ղեկավար Ռիչ Գոլդմանը:

Հիշատակման են արժանի նաև մի շարք ծառատունկեր` նվիրված ԱՄՆ խաղաղության կորպուսի 20-րդ տարեդարձին: «Քսանական ծառ տրամադրվեց յուրաքանչյուր վայրի համար ի նշան հոբելյանի,-ավելացնում է Հարությունյանը: -Ծառերը տնկվել են Արգել և Քարաշամբ համայնքներում դպրոցականների, խաղաղության կորպուսի կամավորների և համայնքի մասնակցությամբ: Մեկ այլ ԽԿ կամավորի խնդրանքով ծառեր հատկացվեցին նաև Նշավան գյուղին, այսպիսով` մենք տրամադրեցինք ևս 40 հացենու տնկիներ այս առիթով»: 

«Էյ Թի Փի» ԲՀ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter