HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հարվարդի համալսարան

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հարվարդի համալսարանական քաղաք։

ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպում-դասախոսություն է ունեցել աշխարհի առաջատար համալսարաններից մեկում՝ Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցում (Harvard University, Kennedy School of Government)։ Վարչապետը գրառում է կատարել բարձրաստիճան պաշտոնյաների գրամատյանում, ապա Բելֆեր կենտրոնում հանդիպել է Հարվարդի համալսարանի, Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտի (MIT) և Թաֆթսի համալսարանի (Tufts University) պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՄՆ նախկին բարձրաստիճան դիվանագետներ, գիտական աշխատանքով զբաղվող պետական ծառայողներ, ինչպես նաև ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի առաջատար համալսարաններում «Լույս» հիմնադրամի կրթաթոշակակիրներ։

Վարչապետ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, տնտեսական մարտահրավերներին առնչվող հարցերի: Ներկաների խնդրանքով կառավարության ղեկավարը մանրամասներ է ներկայացրել օլիգոպոլիաների և կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսության զարգացման հեռանկարների և ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների վերաբերյալ։

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ներկաներին մասնակցության համար' նշելով. «Այսպիսի հանդիպումները կարևոր են' հասկանալու համար, թե քաղաքականություն իրականացնող մարդիկ ինչպես են մտածում»: Տիգրան Սարգսյանն ընդգծել է մարդկային շփումների կարևորությունը և շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին հետաքրքիր հանդիպում անցկացնելու համար:

 

Մեկնաբանություններ (1)

Cause Forl
Hergay Hetqi xmbagrutiun, Bostonum texi er unecel boxoqi akcia varchepti dem, isk inchu dra masin cheq grum. Aha nkarneri hascen: https://www.facebook.com/groups/207369279360129/#!/photo.php?fbid=404751859595208&set=oa.358613497569039&type=1&theater

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter