HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահի մրցանակը համայնքներին` վաղը

Դեկտեմբերի 14-ին (ժամը 14:00) ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում (ք. Երևան, Աբովյան 9), հանդիսավոր պայմաններում, տեղի կունենա ՀՀ նախագահի մրցանակների հանձնման արարողությունը լավագույն մարզական համայնքին, բակին և քաղաքային համայնքին:

Տարեսկզբից ստուգատեսին մասնակցության հայտ են ներկայացրել. լավագույն քաղաքային մարզական համայնքի համար՝ 9, լավագույն գյուղական մարզական համայնքի համար՝ 8 և լավագույն մարզական բակի համար՝ 9 մարզից մեկական համայնք և Երևան քաղաքից երեք վարչական շրջան (Ավան, Աջափնյակ,  Շենգավիթ):

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ստեղծված հատուկ հանձնաժողովը, այցելել է հայտ ներկայացրած բոլոր համայնքները և կատարել ուսումնասիրություններ, որից հետո ընտրվել են հաղթողները և ներկայացվել ՀՀ նախագահի մրցանակի:

Միաժամանակ, միջոցառման ընթացքում կներկայացվեն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից ընթացիկ տարում, մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի բնագավառում կատարված աշխատանքները, ինչպես նաև կամփոփվեն Հայաստանում և Արցախում 2012թ. անցկացված մարզական փառատոնի արդյունքները և կկատարվի պարգևատրման արարողությունը: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter