HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջադեպ Սասունիկում

Դեկտեմբերի 12-ին` ժամը 20.30-ին, ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Սասունիկ գյուղի 46-ամյա մի բնակչուհի և հայտնել, որ նույն օրը` ժամը 19.00-ի սահմաններում, վերադառնալով տուն' նկատել է, որ կոտրված է ննջասենյակի պատուհանի ապակին, տունը տակնուվրա է արված, իսկ համակարգիչը գտնվում է նկուղի տանիքին: Այդ պահին տանը ինչ-որ մեկը անսպասելի հարձակվել է իր վրա և բռնելով պարանոցից՝ փորձել է խեղդել, սակայն իր օգնություն կանչերից վախենալով՝ անծանոթը դիմել է փախուստի: Փախուստի պահին կինը ճանաչել է անկոչ հյուրին՝ իր համագյուղացին էր' 1995 թ. ծնված Արման Ֆ.-ն, որի գրպանից փախուստի դիմելու ընթացքում ընկել է բջջային հեռախոսը:

Միջադեպի հետևանքով կնոջը պատճառվել է մարմնական վնասվածք, իսկ նյութական վնասի չափը պարզվում է:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 22.15-ին, Արման Ֆ.-ն բերման է ենթարկվել բաժին: ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter