HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ի ղեկավարությունը պարտակում է հանցագործությունը

Արդեն շուրջ 1տարի 7 ամիս է, ինչ ՊԵԿ-ում հարուցված է ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի և նրա կողմից հիմնադրված և նրա «գործընկերների» ջանքերի շնորհիվ  կանխամտածված սնանկության տարված «Արին կապիտալ» ներդրումային ընկերության վերաբերյալ քրեական գործը, սակայն առ այսօր ոչ տուժողներ կան, ոչ կասկածյալներ, ոչ էլ մեղադրյալներ:

Նախաքննության անվերջանալի ընթացքի վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտե և ՀՀ գլխավոր դատախազություն` գործը հսկող դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանին ուղղվող մեր հաճախակի հարցումները կամ անպատասխան են մնում, կամ տրվում է միևնուն պատասխանը. «Նշանակված է համալիր փորձաքննություն:

Թե ինչու 1 տարի 7 ամիս անց դեռ նոր է նշանակվում համալիր փորձաքննություն, որն էլ գուցե ևս մեկ տարի տևի, հայտնի չէ: Իսկ սփյուռքահայ գործարարի և նրա փաստաբանների համոզմամբ, տիրող իրավիճակը միայն փաստում է, որ կանխամտածված սնանկության փաստով հարուցված քրեական գործը միայն ձևականորեն է հարուցվել, և գործի քննություն իրականում չի իրականացվում:

Մեզ հետ զրույցում ամերիկահայ գործարարի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը մի շարք փաստեր տրամադրեց, որոնք, ըստ փաստաբանի, հաստատում են, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեն ամենևին էլ շահագրգռված չէ կանխամտածված սնանկության փաստով հարուցված քրեական գործի օրինական ընթացքով, քանի որ ի սկզբանե հովանավորել է ընկերության տնօրեն Եսայանի և ընկերության փաստացի ղեկավար Մանգասարյանի կողմից հարկեր չվճարելով զուգորդված թալանը:

«Մենք նորանոր փատեր ենք բացահայտում, որոնք հաստատում են, որ ՊԵԿ-ը նախ հովանավորել է հարկեր վճարելուց չարամտորեն խուսափող անձանց, որպեսզի նրանք, անգամ դատական արգելանքի առկայության պայմաններում, օտարեն «Արին կապիտալ» ներդրումային ընկերության գույքը և յուրացնեն գումարները: Դրանից հետո հարուցված սնանկության վարույթով իրենց անգործությամբ որևէ իրավական միջոցի չեն դիմել կեղծ պահանջերով ապահովված պարտատեր «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ-ի պահանջների հաստատման դեմ և դրանով իսկ ինքնակամ հրաժարվել են պետությանը հասցված վնասը վերականգնելու իրական հնարավորությունից, քանի որ «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ-ն տիրացել է  «Արին կապիտալ» ներդրումային ընկերությանը մնացած ողջ գույքին, և որևէ պարտատեր ապահովում ստանալու իրական հնարավորություն չունի»,- ասում է փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը:

Փաստաբանը որպես հիմնավորում ներկայացնում է Մաշտոցի 33ա կադաստրային գործով ՀՀ ԿԱ ՊԵԿ Սպանդարյանի ՀՏ պետ Ս.Ավետիքյանի քայլերը: Վերջինս Մաշտոցի 33ա-ից օտարված գույքերի կադաստրային արժեքների (այսինքն`գործարքի իրական գների 30-50%) վերաբերյալ կադաստրից ստացված տվյալների հիման վրա, հայցադիմում է ներկայացնում ՀՀ վարչական դատարան` ընդդեմ «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի` վերջինիցս հօգուտ Հայաստանի Հանրապետության 121.405.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով, որից. ավելացված արժեքի հարկի գծով` 121.359.300 ՀՀ դրամ և սոցիալական վճարի գծով` 45.700 ՀՀ դրամ:  Ավետիքյանի հայցադիմումը 2010 թվականի սեպտեմբերի 6-ին վարույթ է ընդունվում և հարուցվում է վարչական գործ: Սրան հաջորդում է արդեն վարչական դատարանի որոշումը, որով արգելանք է դրվում «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի «Գույքի, դրամական միջոցների վրա»: Իսկ երկու օր հետո դադարում են Եսայանի տնօրեն լինելու լիազորությունները, քանի որ նա 07.09.2007թ.-ին 3 տարով էր նշանակվել տնօրեն: Սակայն այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ այն գույքը, որի վրա արգելանք էր դրվել, շարունակում են վաճառել ու վաճառել: Փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի տվյալներով` հարկային մարմնի ղեկավարները չարամիտ համաձայնության գալով Վլ.Մանգասարյանի /տնօրեն Եսայանին նրանք կարող է անգամ չճանաչեն/ հետ, արգելանքի կատարողական թերթը կատարման չեն ներկայացնում ԴԱՀԿ և հարկային տեսուչներին ուղարկում են նոտարական գրասենյակ ու նրանց ներկայությամբ իրականացվում է Մաշտոցի 33/1 շենքի տարածքների առուվաճառքի գործարքներ:

«Այսինքն` անտեսելով դատարանի որոշումը, օժանդակողի դերում Մանգասարյանի համար նպաստավոր պայման են ստեղծում տարածքների թալանն իրականացնելու համար»,- ասում է փաստաբանը

Սրա արդյունքում սեպտեմբերի 16-ին, 17-ին ,18-ին ավելի քան 10 միավոր անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրեր են կնքվում, այդ թվում`թիվ 2,14,16,22 բնակարաններինը, որոնցից վերջինը ձևակերպվում է Վլադիսլավ Մանգասարյանի եղբայր Ռուբեն Մանգասարյանի անվամբ: Իսկ ավելի ուշ` սկսված վարչական գործի վարույթը վճռով կարճվում է:

Ըստ փաստաբանի` կան փաստեր, որոնք հաստատում են, որ սնանկության գործով հարկային մարմինը երբեք հարկ չի համարել մասնակցել տարբեր դատական ատյաններում քննվող մեկ տասնյակից ավելի դատական նիստերին կամ  անդրադառնալ սնանկության վարույթի շրջանակներում «Արին կապիտալ» ներդրումային ընկերությանը պատկանող շուրջ 2մլն դոլար իրական արժեքով գույքը ապօրինի պահանջների դիմաց «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ-ին հանձնելուն:

Մասնավորապես` առկա և հետագայում գոյանալիք հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու մտադրությամբ 2010թ. փետրվարից -2010թ. հունիսի 16-ը ներառյալ, Վլադիսլավ Մանգասարյանի նախաձեռնությամբ, նրան պատկանող «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ-ի և «Արին կապիտալ» ներդրումային ընկերության միջև կնքված կեղծ փոխառությունների և կապալի պայմանագրերի հիման վրա «Արին կապիտալ» ներդրումային ընկերությունը ծանրաբեռնվում է 1.669.074.807,73  /մեկ միլիարդ վեց հարյուր վաթսունինը միլիոն յոթանասունչորս հազար ութ հարյուր յոթ ամբողջ յոթանասուներեք հարյուրերորդական/ ՀՀ դրամ պարտավորություններով և այն ապահովվում է` գրավի պայմանագրերով գրավադրված Մաշտոցի 33/1 հասցեի 4827,38քմ և Մաշտոցի 33ա հասցեի 1708,6քմ անշարժ գույքերով: Այս գույքի մեծ մասն օտարվում է, իսկ շուրջ 2000քմ-ի չափով գրավադրված մնացած անշարժ գույքի առկայության պայմաններում կազմակերպվում է ընկերության կանխամտածված սնանկությունը: Սնանկության գործով դատարանի 2010թ. հոկտեմբերի 20-ի վճռով ընկերությունը սնանկ է ճանաչվում:

Հետաքրքիրն աստեղ այն է, որ սնանկության գործով հաստատվում է ՀՀ ԿԱ ՊԵԿ Սպանդարյանի ՀՏ-ի ներկայացրած 104.952.676 ՀՀ դրամի պահանջը: Սակայն կանխամտածված սնանկության փաստով հարուցված քրեական գործով որոշման մեջ արձանագրված է, որ հարկային պարտավորությունը կազմում է 139.300.000 ՀՀ դրամ: Այսինքն, ըստ հարկային մարմնի տվյալների, սնանկության գործով պահանջը ներկայացված է 34.347.324  ՀՀ դրամով պակաս: Սա, ըստ ամերիկահայ գործարարի փաստաբանի, փաստում է այն մասին, որ հարկային մարմնի կողմից պահանջ ներկայացնելը ձևական բնույթ է կրել, քանի որ հստակ հաշվարկ անգամ չի կատարվել: «Հարկային մարմինն անգամ 104.952.676 ՀՀ դրամի պահանջին հետամուտ չի եղել և իր անգործությամբ 2-րդ անգամ նպաստել է թալանին և որևէ ճիգ չի գործադրել պետությանը հասված վնասը վերականգնելու ուղղությամբ»,- ասում է Լեռնիկ Հովհաննիսյնաը:

Փաստաբանը խնդրում է նկատի առնել, թե արդյոք կասկածելի չէ այն հանգամանքը, որ ՊԵԿ-ի ղեկավարության կողմից առ այսօր համապատասխան ընթացք չի տրվել ՀՏ պետ Ս.Ավետիքյանի 23.07.2010թ. գրությանը: Մանավանդ այն դեպքում, երբ Ավետիքյանի առաջադրած հոդվածը կիրառելու համար այլ իրավիճակում ՊԵԿ-ը ոչ մի միջոց բաց չէր թողնի:

Պարզաբանենք. կանխամտածված սնանկության փաստով քրեական գործը հարուցվել է  ՀՀ ԿԱ ՊԵԿ Սպանդարյանի ՀՏ պետի գրությամբ: Դրանում նշվել է, որ «Արին կապիտալ» ներդրումային ընկերությունը 2010թ. ապրիլ, մայիս, հունիս, ամիսներին ԱԱՀ-ի հաշվարկներ չի ներկայացրել, այսինքն`այդ ժամանակահատվածում իրականացրած տարածքների վաճառքի հարկերը ոչ միայն չի վճավել, այլ անգամ դրանց վերաբերյալ տեղեկությունն է թաքցրել: Սա, ըստ փաստաբան Հովհաննիսյանի, ՊԵԿ-ի սիրելի հոդվածի հիմքով քրեական գործ հարուցելու առիթ է, այն է` «Հարկերը …վճարելուց չարամտորեն խուսափելը»: Հոդվածն ի դեպ նախատեսում է պատիժ ազատազրկման ձևով`հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

Սակայն ինչ է անում ՊԵԿ-ը արդեն 1 տարի 7 ամիս….

Փաստաբանը ՊԵԿ-ի քայլերին այլ բնութագրում չի կարողանում գտնել բացի այն, որ ՊԵԿ ղեկավարությունն այսօր շարունակում է պարտակել հանցագործությունը, այսինքն` հովանավորում է հանցագործության կատարած անձանց և անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկում հանցագործություն կատարած անձանց շրջանակը և պետության պատճառված իրական վնասի չափը պարզելու համար:

Ներկայացվածի հետ գուցե չհամաձայնող դատախազությանն ու ՊԵԿ-ին ներկայացնելու համար փաստաբանի տրամադրմամբ կցում ենք նաև այս առումով գործարարի մոտ առկա հստակ փաստերը:

Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ

Մեկնաբանություններ (3)

Հակոբ Ճարոյան
Պարզենք, թե ովքեր են հոդվածը ստորագրող «Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ»-ը: Ըստ մամուլի՝ «Նախաձեռնող խումբ` Արթուր Ոսկանյան համակարգող Տիգրան Կարապետյան Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչ Լևոն ՆերսիսյանԱ.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ նախագահ Արթուր Սակունք Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նահագահ Արման Բաբաջանյան Ժամանակ օրաթերթի և Առաջին լրատվական տեղեկատվական վերլուծական կայքի գլխավոր խմբագիր Նիկոլայ Բաղդասարյան ՀՀ փաստաբանների պալատի անդամ ARNI Legal Aid փաստաբանական գրասենյակի նախագահ Սամվել Ջաղինյան ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լեռնիկ Հովհաննիսյան ՀՀ փաստաբանների պալատի անդամ»: http://www.armtown.com/news/am/lra/20111205/57290/ Ուշադրություն դարձրեք, որ Սփյուռքահայ ներդրողների պաշտպանության խմբի մեջ են մտնում Էդ. Խուդյանի շահերի պաշտպաններ Լեռնիկ Հովհաննիսյանը եւ Նիկոլայ Բաղդասարնաը: Արդյոք նշվածը չի հիմնավորում, որ հոդվածը գրել են Լեռնիկ Հովհաննիսյանն ու Նիկոլայ Բաղդասարնաը եւ տարածել Սփյուռքահայ ներդրողների պաշտպանության խմբի անունից: Ինչ վերաբերվում է Սփյուռքահայ ներդրողների պաշտպանության խմբի անդա Սամվել Ջաղինյանին, ապա անհրաժեշտ է կարդալ «Հրապարակ»-ում տպագրված «Սամվել Ջաղինյանը քցե՞լ է իր սփյուռքահայ վստահորդին» http://www.hraparak.am/96628/ հոդվածը, որտեղից ակնհայտ է դառնում, թե ինչպես է Սամվել Ջաղինյանը թալանել իր պաշտպանյալ՝ սփյուռքահայ ներդրող Յորժ Թոմմասսյանին: Հակոբ Ճարոյան
Լեռնիկ Հովհաննիսյան
Պարոն Ճարոյան, Լեռնիկ Հովհաննիսյանն իր գրածի տակ ինքն է ստորագրում, Ձեր եզրահանգումներն իրականությանը չեն համապատասխանում: Ինչ վերաբերվում է Յորժ Թոմմասսյանի գործին, պարոն Ճարոյան, ինչպես հասկացա, Յորժ Թոմմասսյանի նոր փաստաբանը և հոդվածը «Հրապարակ»-ին մատուցած անձը Դուք եք, բայց չեք նշում և ծածուկ Ձեզից առաջ եղած փաստաբանի դեմ եք արտահայտվում, նրան «մեղադրանքներ առաջադրում»: Լավ չէ, նման մարտավարությունը փաստաբաններիս համար պատվաբեր չէ: Միաժամանակ «փոքրիկ գաղտնիք բացեմ». գործող օրենսդրության համաձայն, սփյուռքահայ Յորժ Թոմմասսյանն, իր գործի շրջանակներում, օտարերկրյա ներդրող չի կարող համարվել: Համաձայն օրենսդրության` «Օտարերկրյա ներդրում»-ը. գույքի ցանկացած տեսակ, այդ թվում` ֆինանսական միջոցներ և մտավոր արժեքներ են, որն օտարերկրյա ներդրողի կողմից անմիջականորեն ներդրվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող ձեռնարկատիրական կամ այլ գործունեության ոլորտում` շահույթի (եկամտի) ստացման կամ այլ օգտակար արդյունքի հասնելու նպատակով: Կարծում եմ, որ Յորժ Թոմմասսյանը սեփական տան շինարարության հարցում շինարարի խարդախության զոհ է: Ձեզ հաջողություն եմ ցանկանում Թոմմասսյանի գործով: Հարգանքներով Լեռնիկ Հովհաննիսյան:
Հակոբ Ճարոյան
Պարոն Հովհաննիսյան, եթե հոդվածներդ ինքդ ես ստորագրում, ապա սույն հոդվածի տակ ինչու կոնկրետ չեք նշել ստորագրողների անունները, կամ՝ իմ մեկնաբանությունից հետո ինչու սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության խմբի մյուս անդամներն ինձ չեն հակադարձում եւ հայտարարում, որ իրենք են սույն հոդվածը ստորագրել: Ինչ վերաբերվում է Սամվել Ջաղինյանի դեմ այլ անձի անունով հոդված տպագրելով, ապա ես հայտնի եմ նրանով, որ իրերն իրենց անունով եմ կոչում եւ երբեք այլ անձի անունով հոդված չեմ տպարգրում, հիմք՝ իմ հոդվածները մամուլում, որոնք կարդալով ինքնդ էլ կգիտակցես, որ նշված հոդվածներ տպագրողը չէր խուսափի նաեւ Հրապարակում Սամվել Ջաղինյանի վերաբերյալ տպագրված հոդվածի տակ իր ստորագրությունը դնելուց: եթե ցանկանում ես, կարող ես ծանոթանալ իմ հոդվածներին՝ փնտրում կատարելով իմ անունով: Ես որեւէ մեկի դեմ, առավել եւս Սամվել Ջաղինյանի դեմ, ծածուկ գործելու խնդիր չունեմ, այդ փաստը եւս կարող ես նրա հետ ճշտել: Սամվել Ձաղինյանին մեղադրանքներ ներկայացնում է նրա նախկին վստահորդը, իսկ Ս. Ջաղինյանը մինչ օրս նրա մեղադրանքներին չի պատասխանել եւ/կամ նրա կողմից նշված փաստերը չի հերքել: Ինչ վերաբերվում է քո՝ Սփյուռքահայ ներդրող արտահայտության մեկնաբանությանը, ապա ներկայացնում եմ մեկ այլ հոդվածի կապակցությամբ իմ կատարած մեկննաբանությունը, որտեղ գրեմ եմ, որ Սամվել Ջաղինյանն է Ժորժ Թոմասսյանին որպես սփխուռքահայ ներդրող ներկայացրել, Սամվել Ջաղինյանը այդ փաստը շասհարկելով է Ձեր հետ միասին սփյուռքահայ ներդրողների պաշտպանության խմբի մեջ ներգրավվել, նա է Ժորժ Թոմասսյանի անունից դատախազությունում, դատարաններում եւ ՊԵԿ-ում հանդես եկել: Հարգանքով Հակոբ Ճարոյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter