HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատանքի տոնավաճառներ սիրիահայերի և հաշմանդամություն ունեցող անձանց համար

Աշխատանք գտնելու հարցում սիրիահայերին աջակցելու նպատակով ՀՀ ԱՍՀՆ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության նախաձեռնությամբ Երևան քաղաքում կազմակերպվում է աշխատանքի տոնավաճառ, որին կմասնակցի Երևանի և հարակից մարզերի շուրջ 50 գործատու: Գործատուների կողմից կառաջարկվեն տարբեր մասնագիտություններով աշխատատեղեր:
Տոնավաճառը տեղի կունենա սույն թվականի դեկտեմբերի 16-ին, Մերգելյան ինստիտուտում ( ԵրՄՄԳՀԻ), Հասցեն' Հ. Հակոբյան փողոց, 3:

Աշխատանքի տոնավաճառ հաշմանդամություն ունեցող անձանց համար

Աշխատանք գտնելու հարցում հաշմանդամություն ունեցող անձանց աջակցելու նպատակով «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում «Ունիսոն» ՀԿ-ն և ՀՀ ԱՍՀՆ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը համատեղ Երևան քաղաքում կազմակերպում են աշխատանքի տոնավաճառ:
Տոնավաճառին կմասնակցի շուրջ 25 գործատու, որոնց կողմից տարբեր մասնագիտություններով աշխատատեղեր կառաջարկվեն հաշմանդամություն ունեցող անձանց:
Աշխատանքի տոնավաճառը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին, Կոնգրես հյուրանոցում, ժամը 12.00-16.00-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter