HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղադրվում է դատախազի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Սամվել Հարությունյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2012թ. հուլիսի 26-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ 1 նիստերի դահլիճում ընթացող դատաքննության ժամանակ ամբաստանյալ Ս.Հովակիմյանը հարվածել է մեղադրանքը պաշտպանող դատախազին. ամբաստանյալը, վերցնելով սեղանին դրված բարձրախոսը, փորձել է նետել ծառայողական պարտականությունները կատարող դատախազ Ս.Հարությունյանի ուղղությամբ, որը կանխվել է, սակայն վերջինիս կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ ոտքով հարվածել է կոնքին, այսինքն՝ կատարել է քրեական օրենսգրքով արգելված արարք՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: 

Ս.Հովակիմյանին առաջադրվել է մեղադրանք: Այս մասին հայտնում է ՀՔԾ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter