HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության («ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ) կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ 

Օրակարգի առաջին հարցով քննարկվել և հաստատվել է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիային ներկայացվելիք հատկացման ծրագրային 20-րդ հայտը` կից փաստաթղթերով: Համաձայն հայտի` 2011թ. հուլիս-սեպտեմբեր եռամսյակի համար ՀՄՀ-Հայաստանը Կորպորացիայից ակնկալում է ստանալ 29,012,885 (քսանինը միլիոն տասներկու հազար ութ հարյուր ութսունհինգ) ԱՄՆ դոլար, որից 28,222,698 ԱՄՆ դոլարն ուղղվելու է Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին, մնացած մասը մոնիթորինգի և գնահատման ու ծրագրի կառավարման և վերահսկողության ծախսերն են: 

Ընթացիկ եռամսյակի ավարտի դրությամբ ծրագրի փաստացի և կանխատեսվող (հունիս ամսվա) ծախսերի ընդհանուր գումարը կազմում է 138,200,941 (հարյուր երեսունութ միլիոն երկու հարյուր հազար ինը հարյուր քառասունմեկ) ԱՄՆ դոլար: Քսաներորդ հատկացման հայտը ՀՄՀ-Հայաստան ծրագրի նախավերջին հայտն է:

Վերջին` քսանմեկերորդ հայտը Հազարամյակի մարտահրավեր կորպորացիային կներկայացվի ս. թ. սեպտեմբեր ամսին և կներառի ծրագրի փակման գործընթացին առնչվող ծախսերը: Վերոհիշյալ ծախսերի կատարումից հետո ՀՄՀ-Հայաստան ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի 176,491,028 ԱՄՆ դոլար: 

Կառավարման խորհուրդը հաստատել է նաև ծրագրի փակման պլանի հավելվածներում կատարված փոփոխությունները: 

Ի թիվս օրակարգային այլ հարցերի, խորհուրդն ի գիտություն է ընդունել «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանի ամփոփ զեկուցումը ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ:

Այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում արծարծվել են Մայր ջրանցքների և պոմպակայանների վերականգնմանն առնչվող հարցեր: Այս մասին հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter