ՀՀ փոխվարչապետը կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի 56-րդ նիստին
ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանը դեկտեմբերի 14-ին Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի 56-րդ նիստի աշխատանքներին:
Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են մեկուկես տասնյակ հարցեր, որոնք վերաբերում են ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր ոլորտներին: Մասնավորապես կքննարկվեն պաշտոնական վիճակագրության ոլորտում համագործակցության, խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ԱՊՀ մասնակից երկրների միջպետական հարաբերությունների համակարգման մասին համաձայնագրերի նախագծերը: Կքննարկվեն նաեւ ֆինանսական եւ կազմակերպչական հարցեր:
Հասարակայնության հետ կապերի բաժին
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել