Վարչապետը կմեկնի Լոնդոն
Վաղը վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն:
Այցի շրջանակում na Բուքինգհեմյան պալատում ներկա կգտնվի Մեծ Բրիտանիայի Արքայազն Չարլզի և ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի նախաձեռնած երկու բարեգործական ծրագրերի` «Երևան` իմ սեր» (այդ նախագծի շրջանակում նախատեսվում է Երևանի կենտրոնում գտնվող պատմաճարտարապետական կարևոր արժեք ունեցող չորս շինությունների վերանորոգում) և Շոտլանդիայի հարավ-արևմուտքում գտնվող Դամֆիս դղյակի պահպանման նախագծերին նվիրված ընդունելությանը և համերգին:
Նախատեսված է նաև կառավարության ղեկավարի հանդիպումը տարբեր երկրներից Լոնդոն ժամանած հայ գործարարների հետ: Վարչապետ Սարգսյանը կայցելի բրիտանական BBC գործակալության կենտրոնակայան և հարցազրույց կտա գործակալությանը:
Վարչապետին ուղեկցող պատվիրակության կազմում են Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել