HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ արտգործնախարարն ընդունեց Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղարին

Դեկտեմբերի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Իվ Ռոսիեին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր քսան տարիների ընթացքում բնականոն կերպով զարգացող բարձր մակարդակի քաղաքական երկխոսության առնչությամբ: Արտգործնախարարը հավելեց, որ 2011թ. մարտ և մայիս ամիսներին իրար հաջորդած երկու երկրների նախագահների պաշտոնական փոխայցելությունները, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների պարբերական շփումները, խորհրդարանական ակտիվ փոխգործակցությունը մեծապես նպաստել են համագործակցության զարգացմանը:

Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Ռոսիեն նշեց, որ իր երկիրը մեծապես կարևորում է փոխշահավետ համագործակցության զարգացումը Հայաստանի հետ, որը և իր այցի հիմնական նպատակն է։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակի, մտքեր փոխանակվեցին միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Շվեյցարիայի համագործակցության, Հայաստանում Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գործակալության գործունեության, առևտրատնտեսական սերտ համագործակցության զարգացման ուղիների շուրջ:

Քննարկվեցին նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության մի շարք հարցեր, որի շրջանակներում նախարար Նալբանդյանը իր հյուրին հանգամանալից ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները և բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter