HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կադրային տեղափոխություններ՝ ՀՀ զինվորական դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազի' 2012թ. դեկտեմբերի 13-ի հրամանով ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արազի Հովսեփյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից' անձնական դիմումի համաձայն, իսկ ՀՀ զինվորական դատախազի տեղակալ է նշանակվել Արտավազդ Հարությունյանը' ազատվելով ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ՀՀ պաշտպանության նախարարության քննչական վարչությունում քննվող գործերի բաժնի պետի պաշտոնից:

Վերջինիս փոխարեն նշված բաժնի պետ է նշանակվել Գևորգ Համբարձումյանը' ազատվելով Սևանի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից: Իսկ Սեւանի կայազորի զինվորական դատախազ է նշանակվել Համբարձում Մելիք-Սարգսյանը' ազատվելով ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով տեղի են ունեցել նաեւ մի քանի այլ փոխատեղումներ:
Մասնավորապես' Գրիգոր Էլիզբարյանը նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազ' ազատվելով Շիրակի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից, իսկ Շիրակի կայազորի զինվորական դատախազ է նշանակվել Թևոս Միրզաբեկյանը' ազատվելով Լոռու կայազորի զինվորական դատախազի պաշտոնից:

Ստեփան Մանուշակյանը նշանակվել է Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ' ազատվելով Գորիսի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից, իսկ Գորիսի կայազորի զինվորական դատախազ է նշանակվել Տիգրան Սարգսյանը' ազատվելով Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter