HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Շվեդիայի արտգործնախարարին

Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտի հետ այսօր հանդիպել է նաեւ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Հանդիպման ընթացքում նախագահը ներկայացրել է Կոնգրեսի մոտեցումները Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, մասնավորապես ընդդիմություն-իշխանություն հնարավոր երկխոսության վերաբերյալ՝ շեշտելով, որ դրա օրակարգի հիմնական հարցն արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններն են:

Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է նաև երկրում առկա համատարած կոռուպցիային, դատարանների անկախության բացակայությանն ու ազատ խոսքի, մասնավորապես էլեկտրոնային լրատվամիջոցներում առկա սահմանափակումներին, դրանց լուծումն ու հաղթահարումը դիտելով Հայաստանի ժողովրդավարացման որոշիչ նախապայման:

Անդրադարձ է եղել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներին և Կազանում սպասվող հնարավոր զարգացումներին:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Դիանա Յանսեն, Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը: Այս մասին հայտնում են Կոնգրեսի կենտրոնական գրասենյակից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter