HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». նախագահի պարը` Սեյրան Սարոյանի որդու հարսանիքին

Երկու օր առաջ՝ 12.12.12-ին «Օջախում» տեղի ունեցած Սեյրան Սարոյանի որդու հարսանիքին, չնայած նախօրոք հայտարարված էր, որ Սերժ Սարգսյանը չի մասնակցելու,այնուհանդերձ, նա եկել է, նստած է եղել Մանվել Գրիգորյանի, Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի հետ նույն սեղանի շուրջ, պարել է իր ավանդական պարը:

Այդ ամենին «մի ուրիշ ձեւ» հետեւել են ՀՀԿ «սվիտան» եւ ներկաները, որովհետեւ սեղանների շուրջ քննարկվող միակ թեման եղել է ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի այդ օրն արած հայտարարությունը: Կենացները նույնպես այդ մոտիվներով են եղել:

Ընդ որում, քեֆները լավ՝ բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասը հարկ է համարել առանձնահատուկ շեշտել, որ այդ խորհուրդը Գագիկ Ծառուկյանին հատկապես հենց ինքն է տված եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter