HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». «անվտանգ» տեղեկանք՝ Արամ Կարապետյանին

Ըստ «Ժողովուրդ»-ի` ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրների`երեկ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ՀՀ անձնագրերի եւ վիզաների վարչությունից ստացել է տեղեկանք վերջին 10 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության մասին:

Այս լուրը հետաքրքիր է այն առումով, որ 2003 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանությունը նման տեղեկանք չտվեց Կարապետյանին: 10 տարվա մշտական բնակության մասին տեղեկանք չտրվեց նաեւ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ:

Ըստ երեւույթին, այս անգամ Կարապետյանին անհրաժեշտ տեղեկանքը տրվեց, քանի որ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահն արդեն հայտարարել է, որ չի առաջադրվելու: Այլ կերպ ասած` վտանգ չկա:

Մեկնաբանություններ (1)

@ntrox
paron Karapetyan dreq eli dzer teqnacutyun@

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter