HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». կատարել է միայն չեղած խոստումը

Հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը հայտարարել է, թե ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի խոստացած փոփոխությունները ցանկացած քաղաքացու համար կդառնան տեսանելի:

«ՉԻ» - Ստացվում է, որ այդ փոփոխությունները հիմա էլ կան, պարզապես տեսանելի չեն: Իսկ հիշո՞ւմ եք, թե ինչ էր խոստացել Սերժ Սարգսյանը 5 տարի առաջ: Օրինակ՝ խոստացել էր, որ 2012-ին (այսինքն՝ հիմա) աղքատության մակարդակը կլինի 14 տոկոս, բայց 35 տոկոս է: Խոստացել էր, որ 2012-ին նվազագույն աշխատավարձը կլինի 45,4 հազար դրամ, բայց 32,5 հազար է:

Փաստորեն, ըստ Գագիկ Մինասյանի, նվազագույն աշխատավարձը հիմա էլ է 45,4 հազար դրամ, բայց 13 հազարն անտեսանելի է. մարդիկ ստանում են ու չեն տեսնում: 

Ի դեպ, պատասխանելով այն հարցին, թե Սերժ Սարգսյանը նախընտրական խոստումներից ո՞րն է կատարել, Գագիկ Մինասյանն ասել է, թե իրենց հաջողվեց «առավել մեղմ ձեւով հաղթահարել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը»: Ափսոս՝ 2008 թ. Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում այդպիսի կետ չկար:

Մեկնաբանություններ (1)

գոքոր
Ինչ եք շտապում, համբերեք, հունվարի 1-ից կբարձրանա նվազագույնը մինչև 44250 դրամ։ Չէ որ աշխատավարձին պետք է միացվեն հարկերը, այնուհետև միասնական սանդղակով հարկվեն, արդյունքում կունենանք որ նախագահը կատարել է նախընտրական խոստումը։ Տեսնենք այս անգամ ինչ է խոստանալու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter