HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ փոխվարչապետը հանդիպել է ՌԴ տարածքային զարգացման նախարարին

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Մոսկվայում հանդիպեց ՌԴ տարածքային զարգացման նախարար Իգոր Սլյունյաեւի հետ:

Կողմերը քննարկեցին ինչպես ապակենտրոնացված մակարդակով, այնպես էլ նախարարությունների միջեւ փոխգործակցության հարցեր:

Երկուստեք արձանագրվեց, որ վերջին տարիներին գործնական քայլեր են իրականացվում հարաբերությունների խորացման ուղղությամբ: Մասնավորապես անդրադարձ եղավ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովների անցկացմանը: Զրուցակիցները դրական գնահատեցին 2011 եւ 2012 թվականներին կազմակերպված առաջին եւ երկրորդ համաժողովների արդյունքները:

Արձանագրվեց, որ համաժողովները նոր թափ են հաղորդում երկու երկրների միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանը եւ դրանց պարբերական անցկացումն առավել համակարգված եւ արդյունավետ կդարձնի ապակենտրոնացված մակարդակով համագործակցությունը:

Քննարկվեցին նաեւ երրորդ համաժողովի անցկացման հետ կապված հարցեր: Կարեւորվեց համաժողովի շրջանակում գործընկեր տարածաշրջանների միջեւ գործնական շփումների, տարաբնույթ միջոցառումների կազմակերպումը:

Հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում գործող միջտարածաշրջանային համագործակցության հարցերը համակարգող աշխատանքային խումբը կքննարկի եւ կհստակեցնի համաժողովի օրակարգին եւ ձեւաչափին վերաբերող հարցերը:

Զրուցակիցները խոսեցին նաեւ երկու երկրներում տարածքային զարգացման ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին: Կարեւորվեց նախարարությունների միջեւ փորձի փոխանակման, փոխայցելությունների անհրաժեշտությունը:

Անդրադարձ եղավ նաեւ ԱՊՀ միջռեգիոնալ եւ մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի գործունեությանը, քննարկվեցին խորհրդի աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման հարցեր: Փոխվարչապետը ներկայացրեց նաեւ ԱՊՀ միջռեգիոնալ եւ մերձսահմանային համագործակցության հայեցակարգի վերաբերյալ հայկական կողմի նկատառումները, ըստ որոնց առաջարկվում է շեշտը դնել միջռեգիոնալ համագործակցության վրա:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter