HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հ1-ի եթերում առեւտրային գովազդի 1 րոպեի առավելագույն գինը 120 հազար դրամ է»

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ մի քանի հանձնաժողովերի նախագահներին էր ուղարկել Հայաստանի հանրային Հ1 հեռուստաալիքի եթերում գովազդային հաղորդումների ծավալների եւ գովազդի զետեղման քաղաքականության ՀՀ օրենսդրությանը համապատասխանության ուսումնասիրման հաշվետվությունը, որում Ազգային Ժողովին է ներկայացվել նաեւ իրադրության բարեփոխման առաջարկություններ ու լուծումներ: 

Ավելի ուշ` հոկտեմբերի 31-ին ակումբը նամակով դիմել էր Ազգային ժողովի` էլեկտրոնային հասցե ունեցող 75 պատգամավորներին, առաջարկելով (1) փոփոխություններ կատարելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում, արգելել Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը առեւտրային գովազդ հեռարձակել, ինչի շնորհիվ Հ1-ի հեռուստաեթերը կազատվեր տարեկան մոտավորապես 640-670 ժամ առեւտրային գովազդային նշանակության հոլովակներից եւ (2) պետական բյուջեից Հայաստանի հանրային հեռուստատեսությանը ի լրումն արդեն սովորական, մոտ 2,3-2,4 մլրդ դրամ հատկացվող դրամաշնորհի, ավելացնել եւս 0,93-1,0 մլրդ դրամ` դրանով փակելով այն հնարավոր դեֆիցիտը, որը կգոյանա, եթե հանրային հեռուստաընկերությունը առեւտրային գովազդ չիրացնի: 

Դեկտեմբերի 13-ին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահի անունով պատասխան է ստացվել ՀՀ Ազգային Ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանից:

Պատասխանում մասնավորաբար ասվում է. «… Ներկայացված տվյալներն անշուշտ մտահոգիչ են, սակայն Ազգային Ժողովը լիազորված չէ եւ չի կարղ կոնկրետ քայլեր ձեռնարկել, բացի ի գիտություն ընդունելուց եւ հետագա վերաբերմունք դրսեւորելուց: Միաժամանակ, պատասխանելով Ձեր հոկտեմբերի 31-ի նամակին, տեղեկացնում եմ, որ պատգամավորական հարցապնդմանն ի պատասխան ներկայացված տեղեկատվությունում գովազդային ժամանակի առավելագույն արժեքը Հանրային հեռուստաընկերությունում կազմում է 120.000 դրամ (ենթադրաբար` Հ1-ի եթերում հեռուստագովազդի 1 րոպեի առավելագույն գնի մասին է խոսքը.- ԺԱԱ)»:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter