HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲՆ պարզաբանումումը ԱԺ պատգամավորի հայտարարության վերաբերյալ

Սևանա լճի էկոհամակարգում ընթացող գործընթացները վերահսկելու և կառավարման բնագավառում համապատասխան որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ է անընդհատ գնահատել Սևանա լճի կենսաբազմազանության առկա վիճակը՝ համապատասխան գիտատեխնիկական և մշտադիտարկումային աշխատանքների իրականացման միջոցով:

Այդ անհրաժեշտությունն օրենսդրորեն ամրագրված է «Սևանա լճի մասին», «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքներով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2007 թվականի հունվարի 18-ի N205-Ն («Սևան» ազգային պարկի կառավարման պլան)  և 2010 թվականի հունիսի 24-ի  N 876-Ն («Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի 2009 թվականի աշխատանքային ծրագրին համապատասխան մշակված և Հայաստանի հանրապետության նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի գրություններով ներկայացված միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին») որոշումներով և այլ իրավական ակտերով:

Սկսած 1996 թվականից ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ՀՀ ԳԱԱ համապատասխան կառույցների կողմից, «Սևանա լճում և նրա  ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» ծրագրի շրջանակներում, իրականացվում է Սևանա լճի, նրա մեջ թափվող գետերի ձկնատեսակների և խեցգետնի պաշարների հաշվառում, ինչպես նաև դրանց պոպուլյացիոն ու կենսաբանական առանձնահատկությունների հետազոտություններ: Նշված ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները թույլ են տալիս իրականացնել Սևանա լճի կենսաբազմազանության առկա վիճակի գնահատումը:

2013 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի «Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման ծառայություններ» ծրագրով նախատեսված 7624.3 հազար դրամով Սևանա լճում ենթակա են ուսումնասիրության.

  1. Սևանա լճի ձկների արդի վիճակի, տարածական տեղաբաշխման, կենսաբանական և էկոլոգիական հատկանիշների բացահայտումը,
  2. Սևանա լճի խեցգետնի արդի վիճակի, տարածական տեղաբաշխման, կենսաբանական և էկոլոգիական հատկանիշների բացահայտումը,
  3. Սևանա լճի ջրհավաք ավազանի գետերում էնդեմիկ ձկնատեսակների կենսաբանական տվյալների, բնական ձվադրավայրերի ուսումնասիրություն, դրանց առկա վիճակի գնահատումը, վերականգնման ուղիների մշակումը և էկոլոգիական ու տնտեսական հիմնավորումը:

ԲՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter