HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդակցություններ՝ Հայաստանի եւ Շվեյցարիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջեւ

Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Իվ Ռոսիեի Հայաստան կատարած այցի շրջանակներում այսօր Հայաստանի եւ Շվեյցարիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջեւ անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, շվեյցարական կողմից` պետքարտուղար Իվ Ռոսիեն:

Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կարեւորվեց վերջին տարիներին հայ-շվեյցարական հարաբերություններում ձեւավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը եւ նշվեց բարձրաստիճան այցերի ու փոխշփումների դինամիկան հետագա տարիներին եւս շարունակաբար ակտիվացնելու անհրաժեշտությունը:

Լավ հիմք համարելով ավելի քան 20 տարի ի վեր Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության եւ ՀՀ մի շարք  գերատեսչությունների միջեւ արդյունավետ գործընկերությունը` ընդգծվեց հայ-շվեյցարական բազմաոլորտ համագործակցության, մասնավորապես` տնտեսական ծրագրերի խթանման, մշակութային եւ կրթական փոխանակումների, ինչպես նաեւ ֆրանկոֆոնիայի շրջանակներում աշխատանքների ակտիվացման կարեւորությունը:  

ՀՀ ԱԳ փոխնախարարը հանգամանալից ներկայացրեց ՀՀ-ԵՄ համագործակցությունը, այդ թվում` Ասոցացման համաձայնագրի եւ խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտու դրույթների բանակցություններում արձանագրված առաջընթացը:

Կողմերը քննարկեցին ԵՄ շրջանակներում, որպես ԵՄ գործընկեր պետություններ, համագործակցության հնարավորությունները:

Անդրադարձ կատարվեց միջազգային կառույցների, այդ թվում` Եվրոպայի Խորհրդում 2013թ. Հայաստանի նախագահության եւ ԵԱՀԿ-ում 2014թ. Շվեյցարիայի նախագահության շրջանակներում փոխգործակցությանը:

Տեղի ունեցավ մտքերի փոխանակում միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ: Փոխնախարար Մնացականյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները: Փոխադարձաբար ներկայացվեցին տարածաշրջանի եւ  հարեւան երկրների հետ հարաբերությունները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter